2017 թվականի մարտի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին։ Տեղի է ունեցել առանձնազրույց նրա հետ, ուսումնասիրվել են Ա. Սարգսյանի առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: Արձանագրվել է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է բուժօգնությունից։ Պետական մարմինների կողմից Ա. Սարգսյանի առողջական վիճակի ապահովման արդյունավետ վերահսկման նպատակով այսուհետ նրան այցերը կկրեն ամենօրյա բնույթ։ Այդ այցերն իրականացվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի և բժշկի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին՝ կապված Ա. Սարգսյանի և նրա փաստաբանի՝ կալանքին առնչվող պնդումների ու առողջական վիճակի ապահովման հետ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը