Արտակարգ դեպք.բեռնատար գնացքը 150 գառների ու ոչխարների սպանդ է իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի վարչական տարածքում՝ գնացքի գծերի վրա, 150-ից ավելի սատկած ոչխարներ ու գառներ կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ ժամը 10։00-10։50-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնատար գնացքը Արարատ-Արտաշատ Պիկետ 3.4 մոտակայքում (Տափերական գյուղի մոտ) վրաերթի է ենթարկել գնացքի գծերի վրայով անցնող ոչխարի հոտը, ինչի հետևանքով 140 ոչխար տեղում սատկել է, իսկ մոտ 25 ոչխար էլ վիրավորվել է։ Պարզվել է ոչխարները պատկանում են Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչ, սակայն ժամանակավորապես Նորուղի գյուղում բնակվող 49-ամյա Ջասմ Խդոյանին։ Այս պահին նշված վայր են ժամանել նաև Լանջազատի գյուղապետ Հրայր Հակոբջանյանն ու Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանը։ Դեպքի մասին տեղեկացվել է Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանին, ում կարգադրությամբ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները՝ վարչության պետ Հայկազ Տերտերյանի գլխավորությամբ ժամանել են նշված վայր։ Գյուղացիներն ասում էին, որ գառների տերը վարկով 10 մլն դրամ էր վերցրել բանկից և այն ներդրել էր ոչխարաբուծության մեջ, սակայն հիմա խեղճ գյուղացին չգիտի, թե ով և ինչպես է փոխհատուցելու վնասը։ Այդ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և նրանք իրենց գոյությունը պահում էին ոչխարաբուծությամբ զբաղվելով։ Սատկած ոչխարների մեծ մասը նոր է ծննդաբերել գառնուկներ և նրանց ձագերն էլ չեն ապրի, քանի որ, նրանց կաթ տվող ոչխարները սատկել են։ Մարզպետարանից հայտնեցին, որ մարզպետը խոստացել է անել ամեն հնարավորը՝ տուժած ընտանիքին սատար կանգնելու համար։ Կենդանի մնացած, սակայն վիրավոր գառներին արդեն մորթել են, որպեսզի միսը հանձնեն Երևանի կենդանաբանական այգի։ Այս պահին տեղանքում հսկողություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները՝ Տափերական գյուղի համայնքային ոստիկան Դավիթ Միրզոյանի գլխավորությամբ։ Բեռնատար գնացքի վարորդը, ըստ տեղեկությունների, արդեն հայտարարել է, որ մառախուղ է եղել և ինքը չի նկատել գառներին, իսկ գառները մոտ 1 կմ երկարությամբ ցրիվ են եղած, սատկած ոչխարների մեջ կան ձագով ոչխարներ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի ռ ռռ ռռռ ռռռռ

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am