Շփման գծի չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների դիակների դուրսբերման առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
«Կողմերի խնդրանքով փետրվարի 27-ին` երկուշաբթի, խիտ ականապատ չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների մարմինների դուրսբերման հումանիտար գործողություն է իրականացվել` իմ անձնակազմի ամբողջական մոբիլիզացմամբ: Մեր ներկայության նպատակն էր վստահանալ կողմերի կողմից հրադադարի խստագույն պահպանումն անվտանգության երաշխիքների միջոցով, ինչպես նաև երաշխավորել, որպեսզի գործողությունն իրականացվի այնպես, ինչպես նախօրոք պայմանավորվել էին կողմերը: Կցանկանայի ընդգծել, որ իմ գրասենյակը շարունակական աջակցություն է ստացել տեղական հրամանատարների, ինչպես նաև ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների Նրանց աջակցությամբ, ինչպես նաև Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության ներկայությամբ, գործողությունը հաջողությամբ իրականացվել է ցերեկը»,- ասված է հայտարարության մեջ:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը