Ինչու է Արմավիրի մարզպետը ԳՄ նիստից առաջ եղել ՀՀԿ-ում
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից րոպեներ առաջ այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, ապա րոպեներ անց արագ հեռացել այնտեղից: Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչն է ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ այցելելու պատճառը, ասել է․ «Համբերեք եւ կիմանաք ամեն ինչ, քննարկումները կավարտվեն, կիմանաք։ Մտել եմ ուղղակի Թադեւոսյանի մոտ եւ դուրս եկել»: Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանության հետ կոալիցիայի շրջանակում Արմավիրի մարզպետի պորտֆելը եւս կտրվի ՀՅԴ-ին և գուցե նա եկել էր իր հրաժարականի դիմումը գրելու:
