ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախ հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունը, թե այսուհետ ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան:
Նա ներկայացրեց մի փաստ կոնկրետ ընկերության վերաբերյալ, որը մեկ ամիս է՝ 460 տոննա կերոսին չի կարողանում մաքսազերծել:
«Ես այնպես հասկացա, որ այս հարթակից ավելի լավ է չհեռանամ»,- ամբիոնին մոտենալով՝ ծիծաղելով ասաց վարչապետն՝ ավելացնելով.«Ես իմ հայտարարությանը տեր եմ ու ձեր հայտարարությունը տեղ է հասել՝ իմ օգնականը զբաղվում է: Մինչդեռ նման ներկրման արդյունքում կունենանք անորակ վառելիք, երբ այն խառնվի կերոսինի հետ: Այս ապրանքի ներկրման առումով, այո, կա քաշքշուկ, դուք ճիշտ եք»:
Փաշինյանն արձագանքեց, որ ունի փաստաթուղթ, որ դա կերոսին է, մասնագետները հաստատել են, որ դա այդպես է. «Եթե նույնիսկ դա վառարանային վառելիք է, նույն ՀՀ օրենքով արգելք չկա այն ներկրելու վերաբերյալ: Բայց սա կերոսին է: Ինչ վերաբերում է այդ տրամաբանությանը, ապա սա նույնն է, որ ասենք դանակի ներկրումն արգելեն, որովհետև մարդիկ կարող են գնալ, դանակով մարդ սպանել»,- ասաց պատգամավորը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը