1 մարտի 2017թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հիշատակի ուղերձով անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերին, որոնց ընթացքում բիրտ ուժի ու բռնությունների զոհ էին դարձել անմեղ քաղաքացիներ:
Ուղերձում մասնավորապես ասված է. «Մարտիմեկյան ողբերգությունը, որից անցել է ինը տարի, Հայաստանի նորագույն պատմության ամոթալի էջերից է: Ցայսօր իրավաքաղաքական գնահատական չստացած աննախադեպ այդ ոճրագործությունը, ինչպես 1999-ի «Հոկտեմբերի 27»-ը, հետանկախական շրջանում իշխանությունը յուրացրած բռնապետական վարչակարգերի խարանն է:
Չնայած Հայաստանի հանրության եւ միջազգային կառույցների հետեւողական պահանջներին, այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց եւ չպատժվեց խաղաղ ցուցարարների գնդակոծման համար, ինչի հետեւանքով զոհվեց առնվազն 10 քաղաքացի, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ 50-ի, իսկ ցույցի ավելի քան երկու հարյուր մասնակիցներ ենթարկվեցին բանտարկության, ապօրինի դատավճիռների ու հետապնդումների:
Մարտիմեկյան բռնարարքների տրամաբանությունը այդ հանցագործության շահառու իշխանությունները, ինչպես սպասվում էր, հետագայում զարգացրին ընդդեմ քաղաքական հակառակորդների եւ այլախոհների իրենց պայքարում, ընտրակեղծիքներ կատարելիս, մասնավորապես 2013թ. նախագահական ընտրությունների եւ 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծելիս, նաեւ կեղծարարության դեմ մարդկանց բողոքի գործողությունները ճնշելիս: «Ժառանգության» եւ նրա նոր զինակիցների կողմից ապրիլի 2-ին իշխանափոխության իրականացումը թույլ կտա ապահովել բոլոր անհրաժեշտ քաղաքական եւ իրավական պայմանները այս հանցագործության բացահայտման եւ մեղավորներին՝ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Արդեն ինը տարի «Մարտի 1»-ը մեզանում լայնորեն նշվում է որպես 2008 թվականի գարնան առաջին օրվա՝ մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:
Իմ խորունկ խոնարհումը բոլոր ընկածների պայծառ հիշատակի առջեւ եւ հավաստիացումն առ այն, որ հեռացող ժամանակն անզոր է խամրեցնելու կամ մոռացության տալու նահատակների անունները»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը