Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում դանակահարել են «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուներից մեկին։ Ոստիկանությունից ավելի ուշ պարզաբանեցին, որ Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ են ստացել, որ ԲԿ է տեղափոխվել մի երիտասարդ։ Երիտասարդը վնասվածքներ է ստացել որովայնի շրջանում:
Մասիսի ԲԿ-ից «Հրապարակին» հայտնեցին, որ երիտասարդի առողջական վիճակը միջին ծանրության է, նրան տեղափոխել են Երեւան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։ Սայաթ Նովայի գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանն ասաց, որ դեռ ոչինչ հայտնի չէ եւ անջատեց հեռախոսը: Մենք կապ հաստատեցինք ՀՀԿ-ից Արարատի մարզում ռեյտինգայով առաջադրված Մուրադ Մուրադյանի հետ, ով ասաց, որ տեղի ունեցածը իրենց հետ բացարձակ կապ չունի. «Ես կարող եմ միայն այդքանը ասել, ավելին թող պարզեն իրավապահները»։
hraparak.am
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը