«ՀՀԿ-ն՝ որպես ժողովրդավարական արժեքներ դավանող կուսակցություն, շատ նորմալ է համարում, որ ՀՀԿ-ում լինեն քննարկումներ: Եթե ձեզ թվում է, որ ՀՀԿ-ն կոմկուս է, և մեր մոտ որևէ քննարկում չի լինում, չարաչար սխալվում եք»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարություններին:Վերջինիս կարծիքով` ՀՀԿ-ն, ի տարբերություն շատ այլ գործիչների ու քաղաքական ուժերի, և դրականի, և բացասականի պատասխանատուն է. «Մենք չենք ասում, որ ամեն ինչ փայլուն է եղել, եղել են և՛ սխալներ, և՛ առավելություններ, մենք երբեք մեր թերությունները մեր վրայից չենք հանել ու գցել ուրիշի վրա: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա դրանք, կարծիքների բախումը նորմալ երևույթ է, բայց այն, որ ՀՀԿ-ն մնում է միակ ֆավորիտ»:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ անդամ լինելն իրեն ավելի շատ կխանգարի ընտրություններում շատ ձայներ ստանալու առումով, Շարմազանովը պատասխանեց. «Հանրապետական լինելը ինձ համար պատիվ ու հպարտություն է, ես կարծում եմ՝ բոլորի համար պետք է լինի պատիվ ու հպարտություն»:
Նա նաև ասաց, որ խնդիրներով հանդերձ՝ լավ աշխատելու դեպքում ՀՀԿ-ն ու ՀՀԿ թեկնածուները ամենաշատ շանսերն ունեն ընտրություններում հաջողության հասնելու:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը