ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ՞, որ ընտրություններին ընդառաջ այս տարվա հունվարի 10-ից փետրվարի 10-ը 7000-ից ավելի քաղաքացիներ դիում են ներկայացրել` իրենց հաշվառման վայրը փոխելու նպատակով, ասաց. «Դա էքստրաօրդինար երեւույթ չէ: Դա ցույց է տալիս նաեւ նախորդ ընտրությունների թվաբանությունը: Ես ձեզ ներկայացրել եմ հինգ տարվա հունվարի 10-փետրվարի 10-ի տվյալները: Գրանցման վայրի փոփոխությունը որեւէ մեկը չի կարող արգելել: Ոստիկանության կողմից խստացված կարգ է դրվել մշտական բնակության վայրի փոփոխության հետ կապված՝ հաշվի առնելով նաեւ նախընտրական տրամադրությունները»:
Այնուհետև նա ներկայացրեց ոստիկանության տրամադրած նախորդ 5 տարիների թվերը, թե քանի քաղաքացի է վերահաշվառվել հունվարի 10-ից փետրվարի 10-ը` 2016թ-ին` մոտ 6000, 2015-ին` 5500, 2014-ին` 5000, 2013-ին`7134:
Ի դեպ, նշեց նախարարը, 2013-ին նախագահական ընտրություններ էին, և հաշվառման վայրն էական չէր, քաղաքացիները որտեղ ուզեին, կարող էին քվեարկել:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը