Դաշնակցության չիրականացած նախընտրական ծրագիրը. SUT.am

Ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումը 2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցեց որպես ընդդիմադիր ուժ: Վերջինիս հռչակած գլխավոր նպատակը ամբողջական իշխանափոխությունն էր: ՀՅԴ-ն՝ ընդդիմություն «Մենք գալիս ենք ամբողջական իշխանափոխության գաղափարով, որ պետք է ոչ միայն հեռացվեն այսօրվա իշխանավորները, այլև պետք է փոխվի այն համակարգը, որը ծնում և պահպանում է այս իշխանություններին: Լիակատար իշխանափոխություն կատարելու համար․․․», – 2012 թվականի քարոզարշավի ժամանակ հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Բացի «ամբողջական իշխանափոխությունից» 2012 թվականին ՀՅԴ-ն ներկայացրել էր տնտեսական և սոցիալական բարեփոխումների մի ամբողջ փաթեթ։ Մասնավորապես, ըստ ծրագրի Հայաստանում միջին կեսաթոշակը պետք է կազմեր 63.000 դրամ, պետական բյուջեն պետք է եռակի, իսկ ՀՆԱ-ն կրկնակի աճեր։ Դաշնակցության ծրագրով նախատեսվում էր նաև 200 հազար նոր աշխատատեղերի բացում։ Եկեք տեսնենք, թե այս ծրագրի ո՞ր մասն է իրականացվել ըստ Ազգային վիճակագրական ծառայության։ Այսպիսով, ԱՎԾ տվյալների համաձայն Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է 40.441 դրամ, պետական բյուջեն 2012-2015 միջակայքում աճել է ընդամենը 1,3 անգամ, ՀՆԱ-ն նույն ժամանակահատվածում աճել է 1,8 անգամ, իսկ գործազրկության մակարդակը աճել է 1,2 տոկոսով։ 2012 թվականին Դաշնակցության նախընտրական ծրագրերի մեջ էր մտնում նաև որոշ ոլորտների միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունը անվճար դարձնելը։«Տնտեսության, աշխատաշուկայի և գիտության պահանջներին համապատասխան միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունը, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական հաստատությունները ամբողջությամբ կլինեն անվճար», – գրված է ՀՅԴ 2012թ-ի նախընտրական ծրագրում։ Սակայն, ԿԳՆ-ից տեղեկացանք, որ նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով առկա չէ այնպիսի մասնագիտություն, որին 2012 թվականից հետո ամբողջությամբ հատկացվի անվճար ուսուցման տեղեր։ ՀՅԴ-ն՝ իշխանություն Ստացվում է, որ, լինելով փաստացի իշխանության մաս ու ղեկավարելով Կրթության և գիտության նախարարոթյունը՝ Դաշնակցությունը չի իրագործել անգամ սեփական նախընտրական խոստումը, որը պարտավորվել էր կատարել իշխանության գալու պարագայում։ ՀՅԴ-ն «ամբողջական իշխանափոխության» իր գաղափարից վերջնականապես հրաժարվեց, երբ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների ընթացքում սկսեց սատարել դրանք նախաձեռնած Հանրապետական կուսակցությանը, իսկ 2 ամիս անց  նրանց միջև ստորագրվեց քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը։ Արդյունքում ՀՅԴ-ն Հայաստանի 18 նախարարություններից ստացավ Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման, Էկոնոմիկայի նախարարությունների պորտֆելները, ինչպես նաև երկու մարզպետի պաշտոն։ Հանրապետականի հետ համագործակցությունը ՀՅԴ-ը բացատրեց նոր Սահմանադրությունը կյանքի կոչելու և սեփական ծրագրերը իրագործելու ցանկությամբ։ Այսպիսով, ՀՅԴ-ը փաստացի չի իրագործել իր նախընտրական խոստումները։ Նրանք և′ որպես ընդդիմություն չեն հասնել իրենց գաղափարների իրագործմանը, և′ որպես իշխանություն ստանձնել են պատասխանատվություն ու չեն կարողացել ապահովել խոստացված տնտեսական և սոցիալական բարեփոխումները։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am