Սեփական խաղով

Քաղաքական ակտիվ գործընթացներն  այս օրերին զավեշտ են հիշեցնում. մի կողմից լիաթոք հրճվանք է ծավալվել ՀՅԴ-ՀՀԿ մոտ օրերի կոալիցիայի վերաբերյալ հին ընկերների ծիծաղաշարժ բացատրություններից առ այն, որ ՀՅԴ-ի ուզածը ոչ թե մի քանի պորտֆելներն են, այլ երկրի ու հայ ժողովրդի շահը, հանուն որի է իբր ՀՅԴ-ն մտնելու պատասխանատվության լծի տակ ու համագործակցելու իր իսկ բնորոշմամբ՝ հեղինակազրկված իշխանության հետ, մյուս կողմից զավեշտալի վիճակում են արմատական ընդդիմություն խաղացողները: Այս օրերին երկրի օրենսդիր մարմինը պատրաստվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հերթական ընտրությանը: ՀՀԿ-ն ունի իր սեփական թեկնածուն, ԱԺ բոլոր խմբակցությունները գիտեն, որ հենց Հանրապետականի թեկնածուն է անցնելու, թեպետ,  նրա մոտ բացակայում է այս պաշտոնի համար պահանջվող գլխավոր չափանիշը՝ հանրային բարձր հեղինակությունը. արդարադատության փոխնախարար, ՀՀԿ-ի թեկնածու Արման Թաթոյանն անգամ մինիմալ ճանաչելիություն չունի, նույնիսկ լրագրողական հանրույթի համար է նա խիստ անծանոթ:Բայց ՀՀԿ-ի ոչ լեգիտիմ թեկնածուի դեմ համախմբված գործողություններ ծավալելու փոխարեն յուրաքանչյուր ուժ փորձում է իր խաղն առաջ տանել, որի թիրախում, բացառապես, այլ նպատակ է՝ նեղ կուսակցական: Ինչպես հայտնի է,  ՄԻՊ պաշտոնում առաջադրված ամենահայտնի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, անկախ Զարուհու  անկանխատեսելի պահվածքի, որը նա դրսեւորում է խորհրդարանի դահիճում, նա լիովին համապատասխանում է այս պաշտոնին, քանի որ ոչ փաստացի ՄԻՊ գործառույթ է իրականացնում՝ ցանկացած պահի հայտնվելով խախտված իրավունքներով քաղաքացիների կողքին եւ ճանաչված է գրեթե ողջ հանրապետությունում: Ենթադրվում էր, որ ընդդիմությունը կհամախմբվեր այս թեկնածության շուրջ՝ քաղաքական ներկապնակում թեկուզ հաստատելու սեփական ընդդիմադիր կեցվածքը, բայց պահից օգտվեց միայն «Օրինաց երկիր» խմբակցությունը, որն ընտրություններից մեկ տարի առաջ, հասարակության աչքին թունդ ընդդիմադիր երևալու նկրտումներով իր աջակցությունը հայտնեց Փոստանջյանի թեկնածությանը, եւ իհարկե, նրան առաջադրած նորաստեղ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:Փոխարենը,  խիստ անհասկանալի է ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը, ստացվեց այնպես, որ ԲՀԿ-ն, լինելով խորհրդարանում  ամենամեծ թվով ընդդիմադիր խմբակցությունը,  մնաց առանց թեկնածուի: Մինչեւ այսօր՝ հայտերի ներկայացման վերջին օրը ԲՀԿ-ականները պնդում էին, թե իրենք կունենան թեկնածու եւ ԲՀԿ քվոտայով պետաիրավական հանձնաժողովում ներկայացված Տիգրան Ուրիխանյանի հետ համաձայնության են եկել, որ վերջինը հանձնաժողովին է ներկայացնելու ԲՀԿ-ական Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Մինչդեռ,  Ուրիխանյանը ըստ ԲՀԿ ղեկավարի՝  խախտել է պայմանավորվածությունը: Հիշեցնենք, որ սույն հանձնաժողովին է նոր Սահմանադրության հաստատած նոր կարգով վերապահված ՄԻՊ թեկնածուի ընտրության իրավունքը, ավելի ճիշտ,  այս հանձնաժողովը կընդունի դիմումներ, հետո քվեարկության կդրվեն թեկնածությունները եւ հաղթող ճանաչված միակ թեկնածուն կներկայացվի ԱԺ պատգամավորների փակ գաղտնի ընտրությանը: Օրվա վերջում, երբ դիմումների ներկայացման ժամկետն արդեն ավարտվել էր, հայտնի դարձավ, որ Տիգրան Ուրիխանյանը սեփական կուսակցին է առաջադրել.<<Պաշտոնապես հայտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ եղել է քննարկում օմբուդսմենի թեկնածուների առաջադրման հարցի վերաբերյալ: Քննարկումները մինչ օրս շարունակվել են, իսկ պայմանավորվածություն, որ ԲՀԿ-ի թեկնածուին պետք է առաջադրի «Ալյանս»-ի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը՝ չի եղել: Ով պնդում է հակառակը՝ ստում է, ապացույցները պատրաստ ենք ներկայացնել: «Ալյանս»-ն առաջադրել է սեփական թեկնածուին, իսկ ԲՀԿ-ն կարող էր, և դեռ էլի կարող է ներկայացնել լրացուցիչ անդամ պետաիրավական հանձնաժողովում և առաջադրել սեփական թեկնածուին>>,- հայտնել է Ուրիխանյանի կուսակցության մամլո խոսնակը:Հասկանալի է, որ ԲՀԿ-ից հեռացած Ուիխանյանն իր հերթին իր խաղն էր առաջ տանելու՝ հանրությանը ցույց տալով, որ ինքը ոչ պակաս ուժ է ձեւավորել, քան ԲՀԿ-ն եւ զիջել գործընկերներին, կնշանակի ընդունել սեփական թուլությունը: Մյուս կողմից,  եթե ԲՀԿ-ի համար սկզբունքային էր թեկնածու առաջադրելու հարցը, կարող էր օրենքով սահմանված կարգով հանձնաժողովում նոր ներկայացուցիչ մտցնել ու սեփական թեկնածուին առաջադրել: Բայց, ինչու տեղի տալ ավելորդ քննադատությունների, եթե կարելի է մեղքն ուրիշի վրա գցել: Հասկանալի է, որ իշխանության հետ կոալիցիան մերժող ԲՀԿ-ում չէին կարող պաշտպանել նրանց թեկնածու Արման Թաթոյանին, չէին կարող աջակցել նաեւ Զարուհի Փոստանջյանին, որովհետեւ նրանց դա թույլ չէր տրվի, այդ դեպքում կստացվեր ընդդիմության համախմբում, կմեծանար Զարուհի Փոստանջյանի շանսերը, եւ նույնիս կարող էր փակ ընտրության անակնկալ արդյունքներ գրանցվել: Այդ իսկ պատճաով էլ սեփական թեկնածուի տարբերակն էին ԲՀԿ-ում առաջ մղում, իսկ հիմա քանի որ մնացել են առանց թեկնածուի, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ականները կհայտարարեն ՄԻՊ ընտրությունները բոյկոտելու մասին եւ կազատվեն ԲՀԿ-ականների անկախատեսելի քվեարկությունների ավելորդ գլխացավանքներից: Միայն թե,  նման իրողություն ժամանակ չէր խանգարի զսպել ընդդիմության առաջնորդության եւ մարզերի էլեկտորատը տնօրինելու վերաբերյալ հավակնոտ հայտարարությունները: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am