Երգահան Եղիշե Պետրոսյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ «հաց բերողի» խնդրին՝ իշխանություններից պահանջելով ազատ արձակել նրան:
Արթուրի Սարգսյանին երկրորդ անգամ բանտարկելը կապ ունի ընտրությունների հետ, որովհետև որպես ակտիվ, գնահատված ֆիգուր՝ ըստ երևույթին վտանգ էր ներկայացնում իշխանություններին,ասաց Եղիշե Պետրոսյանը:
Եղիշե Պետրոսյանի կարծիքով՝ մինչև «Մարտի մեկը» չբացահայտվի, մենք ոչ մի անգամ ընտրություններ չենք կարող ունենալ. «Որովհետև կեղծողը գիտի, որ անպատիժ է, կկեղծի, գնդակահարողը գիտի, որ անպատիժ է, կգնդակահարի։ Այնպես որ, մենք մտածելու շատ բան ունենք ազգովի։ Սա ոչ մի երկրի չի սազում, առավել ևս՝ մեզ, որ համարվում ենք քաղաքակրթության ակունքների ազգ, ու իրականում այդպես էլ եղել է, բայց հիմա ո՞ւր ենք մենք հասել»։
«Արթուրը մարդու այն տեսակն է, որ խիզախության բարձրագույն դրսևորում ցույց տվեց և դեռ ցույց կտա։ Այնպես որ, իր հացադուլը զուտ ուշադրություն գրավելու հարց չի։ Ես շատ անհանգիստ եմ Արթուրի համար, որովհետև նա մինչև վերջ գնացող տղա է, ու Աստված չանի՝ իրեն մի բան պատահի։ Չեմ կարծում, որ Արթուրն այն ֆիգուրն է, որ կարող է կործանել այս իշխանությունը»,- ասաց բանախոսը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը