Չի կարելի ձայնը ծախել.Անահիտ Բախշյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարկանիշային ցուցակով Մալաթիա, Շենգավիթ համայնքում պատգամավորի թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը Հայելի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց.«Ընտրությունների օրինական ընթացքի վերաբերյալ ես շատ լուրջ մտահոգություն ունեմ, որովհետև անձամբ ես՝ որպես Մալաթիա, Շենգավիթ համայնքում «Ազատ դեմոկրատների» վարկանշային ցուցակի անդամ, չեմ կարողանում շտաբ գտնել, տեղերն ազատ են, բայց չեն տալիս»: «Հարցնում են՝ ո՞ր կուսակցությունից եմ, ու իմանալով, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընդդիմություն է՝ մերժում են։ Մեկը, հենց հմացավ, որ ընդդիմադիր կուսակցություն  է, ասաց՝  «Չէ՛, չէ՛, չէ՛, ես հանրապետական եմ, ես երկու պարանի վրա չեմ խաղում»։ Ասացի՝ ամբողջ Հայաստանը 12 պարանի վրա է խաղում, դու էլ երկուսի վրա խաղա։ Ասաց՝ «չէ՛, խոսք եմ տվել, չեմ տա»։ Մյուսն ասաց. «Հագուստի խանութ եմ բացում, չեմ տա»։ Բայց մոտակա մի ամսում հաստատ չի բացի»,պարզաբանեց տիկին Բախշյանը: «Իշխանությանը ցույց եմ տալու, որ առանց շտաբի, առանց իրենց կեղտոտ քայլերի՝ մենք մեր գործն անելու ենք։ Կարծում եմ՝ ժողովուրդը մեզ ավելի է վստահելու, քան շտաբներ ունեցողներին»։ «Հերթական այս ընտրություններն առաջացնում են հերթական անխուսափելի պառակտումները։ Կա մի նոր տեսակի պառակտում․ երեկ լսեցի, որ մի գյուղում կա 8 թեկնածու Հանրապետական կուսակցությունից,  և այս ընտանիքների անդամներն իրար դեմ լարված են։ Սա շատ վտանգավոր երևույթ է։ Տա Աստված՝ խաղաղ անցնի, ոչ մեկի մազը չծռվի»,- ասաց Անահիտ Բախշյանը։ «Չի կարելի ձայնը ծախել: Ձայնը ծախել՝ նշանակում է՝ քեզ ծախել, այսինքն՝  արժանապատվություն չունենալ։ Մարդը իրեն պիտի հարգի», -ասաց նա:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am