«Մարդա 10-ի հազարի կարգի»․ դիտորդը բարձրաձայնում է ընտրողներին ուղղորդելու մասին. «Ազատություն»/տեսանյութ/

Ընտրությունները դեռ չմեկնարկած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանն ահազանգում է ընտրողների ցուցակագրման մասին, ինչի ապացույցը, ըստ Գրիգորյանի, իր ձեռքում է հայտնվել։ Ցուցակում գրված են Ավան վարչական շրջանում գրանցված 21 բնակիչների անուն-ազգանուններ, նաև որոշ տվյալներ ու մանրամասներ նրանց մասին: Թե ո՞ր կուսակցության օգտին է կազմված այս ցուցակը, Գրիգորյանը ենթադրում է․«Կարծում եմ, որ ՀՀԿ-ինն է, որովհետև նույնիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ մեծ ռեսուրսներ ունի, այսպիսի համակարգված աշխատելու հնարավորություն չունի, այնտեղ չկան մարդիկ, որոնք կարող են այսպիսի համակարգված աշխատանք կատարել։ Այստեղ, օրինակ, նույնիսկ ընտանիքի անդամների իրավիճակի մասին նկարագրություն կա, օրինակ, գրված է՝ «Գևորգ, կաֆել, օգնություն, մայրն անկողնային է», այսպիսի ինֆորմացիա է ընտրողի մասին տրամադրում։ Կարծում եմ, որ փորձելու են հենց այս ճանապարհով ինչ-որ օգնություն ցույց տան, որպեսզի մարդկանց հարցերը լուծեն»։ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդը, ով սեփական անվտանգությունից ելնելով, գերադասեց անանուն մնալ, զանգահարեց ցուցակում նշված այն բնակիչերին, որոնց անունները նշված էին: Որպեսզի ընտրողներն առավել անկեղծ պատասխանեին ճշտող հարցերին, նա ներկայացավ որպես շտաբի անդամ՝ չտալով, սակայն, որևէ կուսակցության անուն: Դիտորդ․ – Շտաբից են զանգում Ձեզ, Դուք ընտրությունների կարգին ծանո՞թ եք, թե այդ օրը ո՞նց պետք է լինի։ Քաղաքացի․ – Ոչ մի բանից տեղյակ չեմ, էդ օրը Ասյան ինձ կանգնացրեց, ասեց․․․ Դիտորդ․ – Դուք գիտեք չէ՞, թե ում պետք է ընտրեք։ Քաղաքացի․ – Ասել է՝ «ինձ թաղապետդ է ասել», դե թաղապետը Հանրապետականի համար չի՞ ասել։ Դիտորդ․ – Գումարի հետ կապված դեռևս չի՞ ճշտվել, հա՞։ Քաղաքացի․ – 10 հազարի կարգի՝ մարդա։ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանի ձեռքում հայտնված ցուցակի սկզբում առանձնացված է երեք բնակչի անուն-ազգանուն, վերևում նշված՝ պատասխանատուներ: Անանուն մնալ ցանկացող նույն դիտորդի հետ այցելեցինք ցուցակում նշված պատասխանատուներից մեկի տուն՝ ճշտելու, թե ինչպե՞ս է իր անուն-ազգանունը, բջջային հեռախոսի համարն ու բնակության հասցեն հայտնվել այս ցուցակի պատասխանատուների ցանկում: Վերջինս չցանկացավ նկարահանվել, բայց մեր հարցերին պատասխանեց։ Զրույցին մասնակցեցին նաև նրա ամուսինն ու մի տարեց կին։ «Գազի ծառայությունում եմ աշխատում, մարդկանց, ում հետ մտերիմ ենք․․․ եթե ես զգում եմ, որ, այո, իմ ապագան կախված է այս անձի հետ, իհարկե ուղղորդում եմ, տանում եմ էդ մարդուն իմ ուղղությամբ, բնակա՞ն է», – ասաց մեր զրուցակիցը։ Նրա ամուսինն էլ շարունակեց․ – «Միշտ ընտրությունների ժամանակ շտաբեր են չէ՞ բացվում, ինքն էլ զբաղվում է Հանրապետական կուսակցության էդ բաներով»։ Զանգահարեցինք նաև մեր զրուցակիցներից մեկի նշած Ռոբերտ Սարգսյանին, ով ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 1 ընտրատարածքի Հանրապետական թեկնածուներից մեկն է: Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրն է: Նա ասաց, որ իր օգտին ցուցակագրում անողներ չկան, իսկ, եթե ցուցակ կա, ապա, ըստ թեկնածուի, ոմանք փորձել են արջի ծառայություն մատուցել իրեն։ Թե «ոմանք» ովքեր են, Սարգսյանը չմանրամասնեց։ «Ընտրարշավը չի սկսել, մենք ոչ մի գործունեություն դեռ չենք անում, մի՞գուցե դա իրենց նախաձեռնությունն է՝ իրենք իրենցով ինչ-որ արջի ծառայություն ցույց տալով․․․ ես տեղյակ չեմ, ինձ չեն առաջարկել, ճիշտն ասած։ Դրանք պատի տակի խոսակցություններ են։ Ես տենց ցուցում չեմ տվել, տալու եմ, որ քարոզեն, ես կգնամ, կքարոզեմ։ Կարող է իմ ընկերն է, իր բարեկամներին ցուցակագրում, որ իմանա, թե ում է ասել, ում է խնդրել։ Այ պարտադրաբար, դա, հա, հակա է»։ Ճշտող հարցին, թե դա ուղղորդել չի՞ համարում, Սարգսյանը պատասխանեց․ – «Չէ, եթե իմ ընկերներից մեկն իրա նախաձեռնությամբ ուզենա ցուցակագրի, այսինքն, ես ո՞նց պետք է իրեն գտնեմ, որ ինքը ցուցակագրում է»։ Ընտրությունների ընթացքը դիտարկող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանի ձեռքում հայտնված ցուցակի վերջում գրված է՝ «21 հոգի 100 տոկոս»։ «Կարծում եմ իմաստը նա է, որ այստեղ գրված է, որ այս 21 մարդը հաստատ ընտրելու է իրենց կուսակցությանը», – ասաց Գրիգորյանը։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am