«ԵԼՔ» դաշինքի առաջին եռյակը ներկայացնող Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը քայլերթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու 2008 թ․-ի մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Մարտի 1»-ի սպանությունները մնում են չբացահայտված. «Տեղի ունեցածի մեղավորները երկուսն են՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը… ամենավատ մղձավանջում անգամ դժվար է հավատալ, որ իշխանությունները սեփական ժողովրդի դեմ մարտական զենք ու փամփուշտներ կօգտագործեին, բայց դա տեղի է ունեցել, մինչդեռ պետք է բացառվեր:Քննությունը ցույց տվեց, որ Ազատության հրապարակում ցուցարարների մոտ ոչ մի զենք չի եղել»:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրուցում ասաց, որ 9 կուսակցություններից 8-ը հաստատում է, որ այս իշխանության պարագայում ոչ մարտի 1-ը, որ հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի։ «Գործը բացահայտելու համար պետք է ունենալ արդար դատական քննչական համակարգ, որն ազնիվ եւ արդար կերպով կզբաղվի այս գործով»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը