«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ից դուրս եկած, անցած տարի Ռեֆորմիստական կուսակցություն հիմնած, հետո այդ նորաթուխ կուսակցության անունից Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին հավատարմություն հայտնած Վահան Բաբայանն այդպես էլ չհայտնվեց որևէ ուժի ընտրական ցուցակում։ Վաստակաշատ ճամբարափոխ Բաբայանը, ով հասցրել է 5-6 կուսակցություն փոխել՝ սկզբում Քրիստոնեադեմոկրատական կուսակցության, հետո՝ «Հանրապետության», ապա՝ Երիտասարդական կուսակցության, մի շրջան էլ ՄԻԱԿ-ի անդամ լինելով, իր կարիերայի պիկին հասել է Ծառուկյանի ԲՀԿ-ի միջոցով՝ դառնալով ԱԺ պատգամավոր։ Երեկ նա կցկտուր պատասխաններ է տվել «Հրապարակ»-ի լրագրողի հարցերին։ Մասնավորապես, թե ինչու անապաստան մնաց, Բաբայանը հակադարձել է․ «Ինչի ամեն ինչը խորհրդարանո՞վ է սկսվում և ավարտվում»։ Ապա ասել է՝ առաջիկայում կտեսնենք, թե ինքը որտեղ է։ Իսկ որտե՞ղ է լինելու։ «Ես չեմ կարող ձեզ նման ինֆորմացիա տալ»։ Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ ՀՀԿ-ն տեր չկանգնեց կարիերիստ Բաբայանին։ «Ձեր ձևակերպումները ոչ կոռեկտ են և անտեղի, մեր կուսակցությունը վերահաստատել է իշխանությանն աջակցելու մասին, մնացածն ապագայի հարց է»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը