«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը պահուստային ֆոնդերից մարզերին 5 մլրդ դրամ է հատկացրել՝ հրատապ խնդիրները լուծելու համար: Պատահական չէ, որ գործադիրը մարզերի հանդեպ այսպես առատաձեռն է գտնվել: Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, իսկ դա նշանակում է, որ իշխանությունները փորձում են սիրաշահել մարդկանց: Տեսնելով, թե ինչ ծրագրերի վրա է ծախսվելու 5 մլրդ դրամը, կարելի է պնդել, որ գումարի մեծ մասը պարզապես «ատկատի» եւ «պրիմիտիվ գողությունների» տեսքով հոսելու են չինովնիկների գրպանները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արտաշատի թիվ 1 մանկապարտեզի շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրության, հիմնանորոգման նախագծային եւ շինարարական աշխատանքների համար ծախսվելու է 62 մլն 915 հազար 100 դրամ: Շիրակի մարզպետարանին հատկացված 251 մլն 424 հազար դրամից միայն 212 մլն 500 հազար դրամը կծախսվի շենքերի եւ շինությունների վերանորոգման համար. այսինքն` այնտեղ, ուր ատկատի հնարավորություն կա: Ամենաքիչ գումարը՝ 22 մլն 200 հազար դրամ, հատկացվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանին, որը կծախսվի նախագծահետազոտական աշխատանքի վրա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը