SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ փետրվարի 27-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ մարզային ոստիկանություն են հրավիրել Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 28-ամյա Ալիկ Նազարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, կոնկրետ օրը չի կարող ասել, Արարատի մարզի Բերքանուշ գյուղի գյուղապետարանի դիմաց իր հետ վիճաբանել են նույն գյուղի բնակիչներ, 28-ամյա Ալիկ Սարգսյանն ու 52-ամյա Հարություն Սարգսյանը: Վիճաբանության ընթացքում, ըստ Ա. Նազարյանի հաղորդման, Ա. Սարգսյանը բութ առարկայով հարվածել է իր գլխին, իսկ Հ. Սարգսյանը դանակով մի քանի անգամ հարվածել է իր կրծքավանդակին և թիկունքին: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել են Հ. Սարգսյանին, ում հետո ստորագրությամբ ազատ են արձակել: Ձեռնարկվում են օպերատիվ գործողություններ՝ Ա. Սարգսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը