ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում,անդրադառնալով հարցին՝ ՀՀԿ-ական լինելը կօգնի՞ իրեն, թե՞ կխանգարի առաջիկա ընտրություններում, պատասխանեց՝ կխանգարի․ «Որովհետև հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան, բնականաբար, դա իր ազդեցությունը կթողնի իմ ռեյտինգային ձայների վրա»։ Իսկ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ ներսում տեղյա՞կ են այս մասին։ «Բոլորս էլ գիտենք, ոչ ոք միամիտ չի էսօր։ Իսկ մի բան դուք շատ լավ գիտեք, որ հանրության մեջ պաշտոնական թվերով մեկ միլիոն և ավել ընչազուրկ խավ կա, չկա էդպիսի մի երկիր, որ ինքն իր իշխանությանը սիրի»,-ասաց նա։
Նա նշեց, որ ընտրապայքարին պատրաստվում է հանրությանը ներկայանալ իր անցյալով և արած-չարածով:
«Ժողովուրդն ինքը կորոշի աջակցի, թե՝ ոչ», - ասաց նա՝ կոչ անելով իրեն ընկալել որպես պետական գործիչ, այլ ոչ կուսակցական։
Վերջինս չհերքեց, որ ՀՀԿ-ից այս պահին հանրության շրջանում կան դժգոհություններ, որը նաև իր ձայների վրա կարող է ազդել։
«Չկա մի երկիր, որ իր իշխանությանը սիրի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառը տարիներ շարունակվող մասսայական թալանն է։ Նման մարդկանց ձեռքերը պիտի բռնել։ Պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենան։ Ուզում են լավ ապրեն, խելոք են, կա բիզնես դաշտ, խնդրեմ, գնացեք ձեր ուղեղն ու պոտենցիալը դրեք այնտեղ, ոչ թե պետական ռեսուրսներն ու գործիքները ձեր անձնական շահերը սպասարկելու համար օգտագործեք», - ընդգծեց պատգամավորը:
Նա նաև անդրադարձավ ընտրությունները բոյկոտելու տեսակետին՝ նշելով, որ խնդիրներ կան նաև իշխանության ներսում․ «Բոյկոտը ի՞նչ է տալու, ընդհակառակը՝ համապետական ընտրությունները միակ շանսն են, որ հանրությունն իր խոսքն ասի, և եթե մենք իշխանության իբրև ներկայացուցիչներ ենք, չնայած՝ էդքան էլ ինձ էդպիսին չեմ համարում, թող այս պահին մեզ պատժեն։ Ես ինձ շատ պետական գործիչ եմ համարում, քան կուսակցական, որովհետև շատ լավ հակսկանում եք, որ շատ դեպքերում կուսակցությունները նեղ կուսակցական շահերից ելնելով՝ այս կամ այն խնդիրների շուրջ երբեմն այնպիսի մոտեցումներ են ցուցաբերում, որ հակասում է պետության շահերին»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը