Ջհանգիրյան. ԱԺ-ի առաջիկա ընտրությանը պետք է վերաբերվել գերագույն պատասխանատվությամբ

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին: «Հայաստանի Հանրապետությունը եզակի համապետական ընտրության շեմին է: Միտումնավոր չեմ օգտագործում   «հերթական ընտրություն» բառակապակցությունը, որովհետև սահմանադրական վերջին փոփոխությունների արդյունքում ԱԺ-ի ընտրությունը ոչ միայն օրենսդիր, այլև երկրի առաջնային մանդատ ունեցող միակ մարմնի ընտրությունն է իր գերկարևորությամբ: Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ այս ընտրությունը առաջիկա հինգ տարիների ժողովրդի համապետական  իշխանություն ձևավորելու միակ, առաջին ու վերջին սահմանադրական հնարավորությունն է:Ահա թե ինչու ԱԺ-ի առաջիկա ընտրությանը պետք է վերաբերվել գերագույն պատասխանատվությամբ ու լրջությամբ: Թե ինչպիսի քաղաքական կառուցվածք և ուժերի հարաբերակցություն կունենա ապագա ԱԺ-ն , ի վերջո,  որոշելու  է  ՀՀ քաղաքացին: Գիտեմ, հաճախ բարդ է ու դժվար, բայց որքան էլ ծանր  նյութական ու սոցիալական վիճակում լինեք, որքան էլ անելանելի դրության մեջ հայտնված, ձեզ դիմում, հորդորում ու խնդրում եմ ոչ մի դեպքում ընտրություն  չկատարել նյութական ու շահադիտական, ծառայողական ու անձնական այլ կախվածության դրդապատճառներով: Դրանք որքան էլ անձնապես ձեռնտու ու գայթակղիչ՝  այս պարագայում երկրորդական ու մանր շարժառիթներ են: Ձեր ընտրությունը՝  ձեր ու ձեր երեխաների, մեր երկրի ապագան ձեր նախընտրած քաղաքական ուժին ու գործչին հանձնելու որոշումն է լինելու,  այն հանգամանքի անվերապահ գիտակցումը, որ հենց նրանք են, իրենց քաղաքական ու քաղաքացիական, մարդկային ու բարոյական որակներով, ի զորու   մասնագիտական պատշաճ մակարդակով ու հանձնառությամբ լիարժեք իրացնել ԱԺ-ի ու պատգամավորի այլևս ոչ դյուրին առաքելությունը, հաղթահարել մեր երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին լրջագույն մարտահրավերները՝ Արցախի հարցի խաղաղ, արժանապատիվ լուծման բանաձև գտնել, երկիրն ու ժողովրդին հեռու պահել արկածախնդրությունից, կասեցնել Հայաստանի մարդաթափումն ու տնտեսական անկումը, արմատախիլ անել կոռուպցիան, երկրում արդարություն ու արդարադատություն հաստատել: Ձեզ ուժ, կորով ու վճռականություն եմ մաղթում»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am