Առաջիկա ընտրություններին Հանրապետականը հանրությանը ներկայանալու է մրցունակ քաղաքական թիմով, իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, որը զերծ կլինի ականջահաճո խոստումներից:
Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ հայտարարությունների ժամին։«Մեր կարգախոսը բազմաթիվ մարդիկ քննադատեցին, բայց պետք է հիշել Թետչերի խոսքերը. «Եթե իշխանությունները նույնիսկ քայլեն գետի վրայով, կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք դա կբացատրեն իշխանությունների` լողալ չիմանալով»,- ասաց Շարմազանովը:
Ինչպես ասաց՝ շուտով կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որտեղ հուսով եմ առաջնայինը կլինի պայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարների միջև: Խորհրդարանական ընտրարշավի դերակատարներից յուրաքանչյուրը կփորձի հանրությանը ներկայացնել իր ծրագրային առաջնահերթությունները:
«Հանրապետականը հանրությանը ներկայանալու է մրցունակ քաղաքական թիմով, իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, որը զերծ կլինի ականջահաճո խոտումներից: Այս տարիների և, մասնավորապես, վերջին ամիսների ընթացքում մենք ամրապնդել և տեխնիկական վերազինում ենք իրականացրել առաջնագծում, որի վառ ապացույցն է Ադրբեջանի ձախողված դիվերսիայի փորձը...
Կոչ եմ անում յուրաքանչյուրիս ստորադասել կուսակցական շահը և առաջնորդվել Հայրենիքի շահի գերակայությամբ: Զերծ մնանք հայհոյանքից ու վիրավորանքից: Ուրիշին սևացնելով մենք բնավ չենք բյուրեղանում», իր ելույթը եզրափակեց նա:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը