Շատ էին հեռուստաէկրաններին ամեն գնով հայտնվել ցանկացողները. Կարեն Ավագյան

ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։ Շուտով կավարտվեն 5-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները։ Անցած տարիների ընթացքում խորհրդարանն ունեցել է օրենսդրական և քաղաքական հագեցած օրակարգ։ Օրինաստեղծ տարողունակ աշխատանքից զատ մեր խորհրդարանը նաև բավականին մեծ քայլ կատարեց քաղաքական թիվ մեկ հարթակ դառնալու ճանապարհին։ Այստեղ անցած տարիներին խոսք ու ելույթների պակաս չի եղել։ Բնական է, քանի որ «պառլամենտ» բառը հենց այդպես էլ թարգմանվում է՝ «խոսել»։ Շատ էին նաև հեռուստաէկրաններին ամեն գնով հայտնվել ցանկացողները, որոնց խոսքի բովանդակությունը երբեմն չէր տեղավորվում պառլամենտական էթիկայի սահմաններում։ 5-րդ գումարման խորհրդարանը արձագանքել, քննարկել է հանրության շրջանում մտահոգիչ շատ խնդիրներ։ Այսօրվա մեր քաղաքական համակարգը և ձևավորված մշակույթը ուժերին՝ լինեն դրանք իշխանական, ընդդիմադիր, թե չեզոք, արդյունավետ գործելու հնարավորություն տալիս են։ Այլ հարց է, թե ինչպես են օգտագործվում այդ հնարավորությունները։ Իմ ծանոթների շրջանում փոքրիկ հարցում էի կազմակերպել՝ պարզելու, թե մարդիկ ինչ սոցիալական դեր են վերապահում պատգամավորին ու խորհրդարանին։ Ինքս ինձ համար հստակեցրի, որ մարդիկ ուզում են իրենց կարծիքը պատգամավորի միջոցով հասցնել իշխանություններին, աչալուրջ հետևել գործադիր իշխանության քայլերին, ինչպես նաև պաշտպանել հասարակ մարդկանց տարբեր մարմինների ամենաթողությունից։ Այս բոլոր սպասելիքները խորհրդարանում ներկայացված պատգամավորներն ու քաղաքական ուժերը այս կամ այն չափով կատարել են։ Գործող Ազգային ժողովը հանրությանը հուզող բազում հարցեր բերել է քաղաքական հարթակ։ Այս տարիների ընթացքում չի եղել հանրությանը հուզող որևէ ընդգրկուն հարց, որ այստեղ չի հնչեցվել։ Կառավարման խորհրդարանական համակարգում Ազգային ժողովն առանցքային դերակատարում է ունենալու՝ այդպիսով է՛լ ավելի մոտենալով խորհրդարանի վերաբերյալ հանրության պատկերացումներին։ Հարգելի գործընկերներ, ամեն ինչից զատ, այս գործընկերությամբ և այս պատերի ներքո մենք միասին անցկացրինք մեր կյանքի 5 տարիները։ Որքան արդյունավետ է եղել մեզնից յուրաքանչյուրը, իսկապես դժվար է ասել, բայց մի բան հաստատ կարելի է ասել. մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումների շրջանակում աշխատել է նույն նպատակի համար՝ հանուն Հայաստանի Հանրապետության։ Դա հաստատ գիտեմ։ Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին 5-ամյա համատեղ աշխատանքի համար։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am