Սյունիքում տեղի ունեցած աղմկահարույց գործի հետքերով

Սյունիքում նախօրեին տեղի ունեցած աղմկահարույց դեպքով «տուժող» ճանաչված անձը պարզվում է ներկայումս մեկ այլ քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի: Էդմոն Ասրյանն ամբաստանվում է քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով մի շարք անգամներ խարդախություն կատարելու մեղադրանքում: Մասնավորապես, քրեական գործով անցնում են 13 տուժող և մեկ տուժողի իրավահաջորդ: Բազմադրվագ այս քերական գործով, հայտնի է դարձել, որ Ասրյանը զանգահարել է մարզի տարբեր համայնքների ղեկավարներին ներկայացել է որպես Սյունիքի մարզի մարզպետի որդի և տարբեր պատճառներով խնդրել է իրեն վճարման տերմինալով փոխանցել 50 000 ՀՀ դրամից մինչև 100 000 ՀՀ դրամ գումար: Ասրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ և որպես գրավի չափ է սահմանվել 300 000 ՀՀ դրամի չափով: Սակայն քրեական գործով դատաքննության ընթացքում տուժողներից 9-ը դիմումներ են ներկայացրել դատարան առ այն, որ հաշտվել են Ասրյանի հետ և բողոք չունեն՝ միևնույն ժամանակ խնդրելով իրենց վերաբերյալ մասերով քրեական գործի վարույթը կարճել: Դատարանը հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ գործով 9 տուժողները ամբաստանյալի հետ հաշտվել են՝ քրեական գործի վարույթը իրենց մասերով կարճել է դադարեցնելով նաև Ասրյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ իրավապահներին է ահազանգել Էդմոնի մայրը, ով հայտնել է, որ ոստիկանության Գորիսի բաժնի պետն իր որդուն՝ Էդմոն Ասրյանին, ծեծի է ենթարկել և քաղաքը լքելու համար 2 օր ժամանակ է տվել՝ հակառակ դեպքում սպառնալով «խփել նրան կամ գործ սարքել» գլխին: Դեպքից հետո երիտասարդը «գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել: Ըստ մեզ հայտնի դարձած տեղեկությունների՝ վեճն իրականում ունի կենցաղային պատճառ. երիտասարդը պարբերաբար զանգահարել է ոստիկանությունում աշխատող մի կնոջ, հաղորդագրություններ ուղարկել նրան, ինչի համար էլ նրան նախազգուշացվել է կամ, ինչպես տուժող կողմն է նշում, ծեծի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։ ՀՀ ՔԿ-ին տեղեկացրեցին, որ բռնության վերաբերյալ հաղորդում փետրվարի 27-ի ուշ երեկոյան ստացել են Սյունիքի մարզի դատախազությունից, և նախապատրաստված նյութերն այսօր ուղարկվել են դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։ Բացառված չէ, որ նյութերն ուղարկվեն ՀՔԾ։ Նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն`ըստ ենթակայության հարցը քննարկելու համար:  

 Փաստինֆո

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am