Ո՞վ է Սյունիքում ծեծի ենթարկված երիտասարդը և ինչո՞ւ են նրան ծեծի ենթարկել

Նախօրեին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել: Ըստ շրջանառվող լուրերի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էդգար Խաչատրյանը, Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրականում բռնության ենթարկվածը ոչ թե Էդգար Խաչատրյանն է, այլ՝ Էդմոն Սեյրանի Ասրյանը։ Թե ինչ կապ ունի նա Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրանի հետ, ձեռնպահ ենք մնում անդրադառնալ՝ հարգելով անձի մասնավոր կյանքի գաղտնիությունը։ Իրավապահներին է ահազանգել Էդմոնի մայրը, ով հայտնել է, որ ոստիկանությքան Գորիսի բաժնի պետն իր որդուն՝ Էդմոն Ասրյանին, ծեծի է ենթարկել և քաղաքը լքելու համար 2 օր ժամանակ է տվել՝ հակառակ դեպքում սպառնալով «խփել նրան կամ գործ սարքել» գլխին: Դեպքից հետո երիտասարդը «գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել: Ըստ մեզ հայտնի դարձած տեղեկությունների՝ վեճն իրականում ունի կենցաղային պատճառ. երիտասարդը պարբերաբար զանգահարել է ոստիկանությունում աշխատող մի կնոջ, հաղորդագրություններ ուղարկել նրան, ինչի համար էլ նրան նախազգուշացվել է կամ, ինչպես տուժող կողմն է նշում, ծեծի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։ ՀՀ ՔԿ-ին տեղեկացրեցին, որ բռնության վերաբերյալ հաղորդում փետրվարի 27-ի ուշ երեկոյան ստացել են Սյունիքի մարզի դատախազությունից, և նախապատրաստված նյութերն այսօր ուղարկվել են դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։ Բացառված չէ, որ նյութերն ուղարկվեն ՀՔԾ։ Նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն`ըստ ենթակայության հարցը քննարկելու համար: Նշենք, որ ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ծեծի ենթարկված երիտասարդը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին չէ: «Tert.am»-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանը հերքում է այդ տեղեկությունը՝ ասելով, որ ծեծի ենթարկված Էդմոն Խաչատրյանն իր որդին չէ: «Դա մեր որդին չէ, շանտաժի են ենթարկում, դա սրիկայի մեկն ա, խաբեբա ա, էդ էրեխան, ում բռնել են: Նա Ասրյան ա, նա Խաչատրյան չի, նա սուտ է ասում: Դա աֆերիստների միտքն ա, որ Դուք էսօր մեզնով ընկնեք, բայց մենք հավես չունենք, նա մեզ պետք չի: Ներողություն, բարի գիշեր»,- ասել էր Խաչատրյանն ու ցած դրել լսափողը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով Է.Ասրյանի անունը ևս շրջանառվել է մի շարք աղմկոտ հանցագործությունների մեջ։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am