ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշ, լրագրողների հետ զրույցում նշեց, թե Սեյրան Օհանյանն ուղղակի ուզում է ճիշտ ճանապարհով փորձել մասնակից լինել, իշխանության մասնիկ դառնալ և փորձել ղեկավարել իր հատվածի չափով:
Ըստ նրա՝ այսօր ընդդիմություն չկա, քանի որ հիմնականում քննադատում է, բայց ոչ լիարժեք առաջարկություններ անում:
«Դրա համար էլ չկա ընդդիմություն: Դրանք սաղ պրոեկտներ, պոզիցիաներ ու պոզաներ են»,- ասաց Աղաբաբյանը:
Այնուհետև տեղեկացրեց, որ ինքը նաև «Անկախության բանակ» հասարակական կազմակերպության ղեկավարն է և քաղաքական գործունեությունը կշարունակելու է: «Ես Անկախության բանակ հասարակական կազմակերպության ղեկավարն եմ, առաջիկա խորհրդարանական ընտրություններին չեմ մասնակցելու, զբաղվելու եմ գործարարությամբ: Բայց քաղաքական գործունեությունս կշարունակեմ, այսինքն` զերծ չեմ մնա քաղաքականությունից»,- ասաց նա:
Հարցին, թե վերջին շրջանում ՀՀԿ-ից նեղացողներ եղան, հնարավո՞ր է ինքն էլ հեռանա, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց, որ նեղացողները նրանք են, ովքեր կուսակցություն գալիս են պաշտոնների ու պատգամավոր դառնալու համար. «Կուսակցությունն ավելի մեծ հասկացողություն է, որը ծրագիր ունի երկրի նկատմամբ իրագործելու, նաև անվտանգությունը պաշտպանելու: Այնպես որ` ես այդ ամեն ինչի մեջ կլինեմ»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը