«Եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունն ու հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը». ռուս փորձագետ. «Ազատություն»

Շփման գծում անցած շաբաթավերջին տեղի ունեցած բախումներից հետո ղարաբաղյան խնդիրը կրկին հայտնվել է միջազգային կառույցների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Փորձագետները փաստում են, որ բանակցային գործընթացն այսօր փակուղում է, իսկ կողմերը կոշտացրել են իրենց դիրքորոշումները։ Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևի կարծիքով՝ լարվածությունը շփման գծում սպասելի էր և շարունակական բնույթ է կրելու: «Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն չեն գնում զիջումների, ընդհակառակը՝ բարձրացրել են իրենց խաղադրույքները: Միջազգային հանրությունն էլ մի կողմից չի ուզում ներքաշվել այս հակամարտության մեջ, մյուս կողմից էլ պատշաճ ուշադրություն չի դարձնում դրան։ Այս պայմաններում Բաքուն անընդհատ գնալու է իրավիճակի սրացման»,- «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց ռուս փորձագետը:
Վերջինս թեև ընդգծում է, որ քառօրյա պատերազմից հետո լայնածավալ պատերազմի հավանականությունն աճել է, այդուհանդերձ, առաջիկայում 2016-ի արյունալի բախումների կրկնություն չի կանխատեսում: «Այսօր պատկերը բոլորովին այլ է… եթե ինչ-որ ավելի լուրջ բան լիներ, կողմերի գործողություններն այլ կլինեին»: Ռուսական պետական լրատվական գործակալությունների ուշադրությունից, ի դեպ, չի վրիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցը։ Ըստ Եպիֆանցևի՝ պաշտոնական Մոսկվայի արձագանքը կախված կլինի այն բանից, թե «ինչքան հեռուն կգնա Երևանը»: «Իհարկե, եթե Մոսկվան զայրանա, կփոխի իր դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում,- ասում է փորձագետը, շարունակելով,- Այսօր Մոսկվան փորձում է պահպանել ստատուս քվոն Ղարաբաղի հարցում, ինչը ձեռնտու է Հայաստանին։ Բայց, եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունն ու հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը՝ որդեգրելով ավելի ադրբեջանամետ դիրքորոշում։ Օրինակ՝ այլ կարգի զենք կվաճառի Ադրբեջանին, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի կոշտ կլինի, կհիշի, օրինակ, ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի հայտնի չորս հռչակագրերը»։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, մինչդեռ, համոզված է, որ Հայաստանի նախագահի այցը Բրյուսել և այնտեղ նրա արած հայտարարություններն ամենևին էլ չեն նշանակում, որ պաշտոնական Երևանը փոխել է իր արտաքին քաղաքականության վեկտորը: «Հայաստանի ղեկավարությունը շատ լավ հասկանում է, թե ինչ լծակներ ունի Ռուսաստանը ազդելու, եթե Հայաստանը փորձի փոփոխել իր ռազմական քաղաքականությունը: Դա Հայաստանի ընտրությունն էր՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում սահմանափակվել միայն այն ոլորտներով, որոնցում Ռուսաստանի հետ խնդիրներ չեն լինի: Հետևաբար՝ ես չեմ կարծում, որ մենք տեսանելի ապագայում ինչ-որ լուրջ խնդիրներ կունենանք Մոսկվայի հետ»,- ասաց Սերգեյ Մինասյանը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am