Էրդողանն սպառնում է Եվրոպային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին Եվրոպան ողողել փախստականներով՝ ամբողջությամբ բացելով նրանց առաջ իր սահմանները, եթե Եվրամիությունը չցանկանա փոխել Անկարայի հետ գործարքի պայմանները: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում կատարելով Անկարայում բանակցությունների սղագրությանը: Երբ Էրդողանը հարցրել է, թե որքան կլինի գործարքի վճարման գումարը, Յունկերը պատասխանել է, թե համաձայն ԵՄ-ի պլանների, Անկարան կստանա 3 մլն եվրո 2 տարվա ընթացքում: Սակայն Թուրքիայի նախագահը պահանջել է մեծացնել վճարումը մինչև 3 մլրդ եվրո տարեկան ու ընդգծել է, որ գործարքի կնքմամբ շահագրգռված է հենց Եվրամիությունը, այլ ոչ թե Անկարան: Թուրքիայի նախագահը հասկացրել է, որ Եվրոպային լուրջ խնդիրներ են սպասվում, եթե չհամաձայնի իր պայմաններին ու վստահություն է հայտնել, որ Բրյուսելը չի կարող ինքնուրույն հաղթահարել ճգնաժամը:
