«Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայկական ֆեսյբուքները». Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում գրում է. «Ադրբեջանական հաքերները վերջին մեկ տարվա ընթացքում սկսել են թիրախավորել հայկական ֆեսյբուքի օգտատերերին: Վերջին ամսվա ընթացքում կոտրվել են հարյուրավոր պրոֆիլներ: Ինչի՞ համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գան ու գրեն Ya zdes. Սակայն, նաեւ ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Օրինակ, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի: Իսկ ինչպե՞ս են իրենքք դա իրականացնում, ինչպե՞ս են կորտում պրոֆիլները: Իրականում, ֆեյսբուքյան պրոֆիլը կոտրելը բավականին բարդ գործ է: Եվ կոտրում են ոչ թե Ֆեյսբուքը, այլ օգտատերին: Ամենաընդունված ձեւը՝ ֆիշինգն է: Այսինքն, ձեւ, երբ մարդ ինքն իր ձեռքով նվիրում է իր գաղտնաբառը հաքերներին: Ամենաթարմ ադրբեջանական տարբերակը: Տարածում են հղում ֆեյսբուքյան հավելվածի (application) վրա: Դա կարող է լինել խաղ, թեստ ու նման մի բան: Կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ սխմողը հայտնվում է նոր էջում, ուր իրեն առաջարկում են ներմուծել նորից իր մուտքանունը եւ գաղտնաբառը: Եվ, վուալյա, դուք ինքներդ նվիրեցիք ձեր գաղտնաբառը ադրբեջանցի հաքերին: Երբեք մի մուտքագրեք ձեր գաղտնաբառերը կողմնակի հավելվածներում:  Կամ, ձեզ զգուշացնում են, որ ձեր էջը կարգելափակվի, եթե դուք կարգելափակվեք: Իբր Ֆեյսբուքի անվտանգությունն է ձեզ դիմում: Ու կրկին, առաջարկում են գնալ հղումով ու մուտքագրել մուտքանունն ու գաղտնաբառը: Ֆեյսբուքը ձեզ երբեք չի դիմի մեկնաբանության ձեւով: Դուք կստանան ներքին հաղորդագրություն: Ու կրկին, ձեզանից չեն ուզենա ներմուծել գաղտնաբառը այլ կայքի վրա: Որպեսզի ձեզ չկարողանան կոտրել, հետեւեք մի քանի հեշտ, բայց ազդեցիկ քայլերը, որոնք նկարագրված են այստեղ՝ «Ինչպես պաշտպանել Ֆեյսբուքի հաշիվը»: Ընդհանուր համացանցում անվտանգ լինելու համար կարող եք ներբեռնել «Անձնական Կիբերանվտանգության Հիմունքները» գիրքս»:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am