ՀՀԿ-ական պատգամավոր, «Տաշիր» գրուպի հիմնադիրներից Կարեն Կարապետյանը, ով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Լոռու մարզում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ կան պատվիրված ընդդիմություններ, գնում են հանրության մոտ սուտ խոստումներ են տալիս, գալիս մեկ այլ դաշտում են աշխատում իբրև ընդդիմություն, մեկ այլ բան են անում:
Ինչպես նշեց՝ դժգոհ է ոչ միայն իշխանությունից, այլ բոլոր քաղաքական ուժերից:
Լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունն էլ խոստանում է մի բան, որը իրականություն չի դարձնում և մնում է իշխանություն, ասաց․ «Իսկ ինչու՞ եք ընտրում իշխանությանը, ես խորհուրդ կտամ՝ չընտրեք։ Կգտնեք այն ուժը, որը շարժիչ ուժ կլինի, ուրեմն ընտրեք իրենց... Ժողովուրդն ինքը կորոշի աջակցի, թե՝ ոչ»։
Ըստ նրա՝ չկա մի երկիր, որ իր իշխանությանը սիրի։ «Օբյեկտիվ պատճառը տարիներ շարունակվող մասսայական թալանն է։ Նման մարդկանց ձեռքերը պիտի բռնել։ Պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենան», - ընդգծեց պատգամավորը:
Նա նաև անդրադարձավ ընտրությունները բոյկոտելուն․ «Բոյկոտը ի՞նչ է տալու, ընդհակառակը՝ համապետական ընտրությունները միակ շանսն են, որ հանրությունն իր խոսքն ասի, և եթե մենք իշխանության իբրև ներկայացուցիչներ ենք, չնայած՝ էդքան էլ ինձ էդպիսին չեմ համարում, թող այս պահին մեզ պատժեն։ Ես ինձ շատ պետական գործիչ եմ համարում, քան կուսակցական»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը