Rusarminfo-ի հետ զրույցում ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցին Վրաստան:
Հիշեցնենք, որ նրա այցից հետո հայտարարեվեց, որ Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են տրանսպորտային միջանցքի բացման հարցի վերաբերյալ, որն այլընտրանք կլինի միակ ցամաքային «Վերին Լարս» երթուղուն, որը միավորում է Հայաստանը Ռուսաստանին։ Ինչից հետո Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, թե բացառում է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսումը՝ որպես այլընտրանք «Վերին Լարսին»։
«Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերսկսման հարցը չի քննարկվում, սակայն կա հնարավորություն Վրաստանի տարածքով ավտոճանապարհ ռուսական Դաղստան։
Այդ դեպքում «Վերին Լարսի» բացման բանակցային գործընթացից կբացառվեն Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք կարող էին լուրջ խնդիրներ ստեղծել, եթե այլընտրանքային ճանապարհը անցներ նրանց տարածքով։
Երբ քննարկվում է Դաղստանով ճանապարհի բացման հարցը, բանակցություններ կվարեն միայն Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը՝ առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Դա միանգամից հեշտացնում է բանակցային գործընթացն ու մեծացնում է Հայաստանի համար շատ կարևոր հարցի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը»,- ասել է Եվսեևը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը