Արմեն Շեկոյան. «Չեմ կարծում, որ հիմա այն ժամանակներն են, որ Վանո Սիրադեղյանին գովելու համար վախենաս»

Լույս է տեսել արձակագիր Արմեն Շեկոյանի «Փողոցը» պատմվածքների ժողովածուն, որը, հեղինակի բնորոշմամբ, «մաքուր արձակ է», 2-րդ պատմվածքների ժողովածուն՝ «Մետաքսի ճանապարհը» գրքից հետո: Գրքում ընդգրկված է հեղինակի տարբեր տարիներին գրված 18 պատմվածք, իսկ ինչո՞ւ «Փողոցը»։ «Ոչ թե փողոցային իմաստով, չնայած դա էլ կա, որովհետեւ փողոցի կյանքը միշտ իսկական կյանք է, այլ նաեւ նրա համար, որ ես ծնվել ու մեծացել եմ մի վայրում, որի մի մասը կոչվում էր Շիլաչի, մի մասն էլ՝ Մետաքս, ու դրանց արանքում մի փողոց կար, որը բառացի կոչվում էր՝ Փողոց։ Որ հարցնում էին՝ որտեղից ես, ասում էի՝ Փողոցից եմ, դրա համար գրքիս մեջ մեծատառով եմ գրել, որովհետեւ այդ թաղամասը չէր ենթարկվում ոչ Շիլաչիին, ոչ Մետաքսին ու անկախ իր համար կար։ Այդ Փողոցի անկախությունն ինչ-որ տեղ մեր Հայաստանի անկախությանն էլ էր նման, որ շատերին ենթարկվում է, բայց անկախ է ու անկախության է ձգտում, ու միշտ չէ, որ անկախությունը ստացվում է։ Այդ Փողոցն իմ ծննդավայրն էր, ու ես էլ Փողոցի տղա էի»,- պատմում է Շեկոյանն ու նշում, որ Փողոցի բնակիչներն էլ հենց իր պատմվածքների հերոսներն են, բայց «18 պատմվածք կա այդ գրքի մեջ, որից միայն 7-8-ն են Փողոցի ու Փողոցի մարդկանց մասին, մնացածը մեր օրերից է, գրողների կյանքից, քաղաքականություն էլ կա, Հրանտ Մաթեւոսյանի ու Վանո Սիրադեղյանի մասին էլ»։ Ասենք, «Միջնորդը» պատմվածքը ոչ թե Հրանտ Մաթեւոսյանին է նվիրված, այլ իր եւ Հրանտ Մաթեւոսյանի մի հանդիպման մասին է։ Շնորհանդես կլինի, թե ոչ՝ կորոշի հրատարակչությունը։ «Եթե իմաստ ունենա, մարդիկ ուզենան՝ կանենք, բայց մեկ-մեկ շնորհանդեսի են կանչում, ստիպված գնում ես, հիմա մտածում եմ՝ շնորհանդես անեմ, մարդկանց կանչեմ, իրենք էլ իրենց հերթին ստիպված գան, որ ի՞նչ… իմաստ պետք է ունենա, որ իրենց էլ հետաքրքիր լինի…»,- ասում է Շեկոյանն ու նշում, որ գիրքը վաճառվում է «Արտբրիջում», բայց չի կարծում՝ հիմա գտնվի մի գիրք, որ առաջվա նման աղմուկ հանի։ «Հիմա մարդիկ չեն կարդում, օրինակ՝ Վանո Սիրադեղյանը, որը հայտնի մարդ է քաղաքական իմաստով ու նաեւ շատ լավ գրող, երբ ասում ես, որ ուժեղ է գրում, շատերը զարմանում են, մտածում են, թե հենց այնպես ես ասում։ Այնքան անտարբեր ենք, որ թեեւ նրա գործերը շատերն են հավանում ու կարդում, բայց մասսայական չեն դառնում։ Այսինքն՝ այդ մարդու գրականության տեղը հիմա շատ շատերը պիտի իմանային, հետո գիտեք՝ հետաքրքիր է, որ գրականագետներն էլ համարյա չեն անդրադառնում…, չեմ կարծում, որ հիմա այն ժամանակներն են, որ Վանո Սիրադեղյանին գովելու համար վախենաս։ Հետո՝ մեր սերունդը շատ շնորհքով սերունդ էր…»,- ասում է նա ու սկսում թվարկել գրողների անուններ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am