Ռուստամ Գասպարյան. «Ադրբեջանն էլ թող իմանա, որ մի քանի տարածք անպայման կորցնելու են»

Արցախյան առաջնագծում վերջին օրերին ստեղծված լարվածությունը շարունակվում է։ Երեկ արդեն տարբեր ազատամարտիկներ հայտարարել են առաջնագիծ մեկնելու պատրաստակամության մասին։ Արդյոք առաջնագծում կա՞ նրանց անհրաժեշտությունը։ Այս մասին զրուցել են ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի հետ, որի ղեկավարած գումարտակն այս օրերին առաջնագծում է։ – Պարոն Գասպարյան, ձեր ձեւավորած գումարտակը .շարունակո՞ւմ է ծառայությունը։ Վերջին օրերի լարվածությամբ պայմանավորված լրացուցիչ խմբի օգնության անհրաժեշտություն կա՞։ – Հենց հիմա իմ գումարտակը գտնվում է Մատաղիսի, Թալիշի դիրքերում, արդեն մոտ 10-15 օր է՝ առաջին գծում հերթապահություն են իրականացնում։ Ներկա դրությամբ նոր ուժերի անհրաժեշտություն չկա։ Քանի որ գումարտակը պաշտպանության նախարարության հետ պայմանագիր ունի՝ իր հերթապահությունն է իրականացնում սահմանին։ Եթե, Աստված չանի, անհրաժեշտություն լինի՝ էլի կամավորներ կհավաքենք, անպայման կկանգնենք մեր երեխաների կողքին։ – Ձեզ ի՞նչ լուրեր են հաղորդվում, իրավիճակն ինչպիսի՞ն է առաջնագծում։ – Լարված, շատ լարված վիճակ է, արկակոծություն, հրետակոծություն։ – Ստեղծված վիճակը շատերը համեմատում են ապրիլի հետ։ Դուք տեսնո՞ւմ եք համեմատության եզրեր։ – Չի կարելի համեմատել։ Թեեւ այսօր եւս ամենախոշոր զենքերն են օգտագործում (հրետանի եւ այլն), բայց իրավիճակը համեմատել ապրիլյան դեպքերի հետ, իհարկե, ճիշտ չէ: Նրանք կրակում են շատ խոշոր տրամաչափի զենքերից, մենք համապատասխան պատասխան տալիս ենք, լռեցնում ենք։ Ապրիլին, կարելի է ասել, գաղտագողի հարձակվեցին, հիմա պատրաստ վիճակում ենք, ու Աստված չանի, եթե հարձակում լինի, մեր ժողովուրդը թող վստահ լինի, Ադրբեջանն էլ թող իմանա, որ մի քանի տարածք անպայման կորցնելու են։ – Ադրբեջանական կո՞ղմը։ – Այո, իհարկե։ Ընդ որում, նկատի չունեմ մի քանի մանր-մունր դիրքեր, նկատի ունեմ մի քանի շրջան: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am