ArmLur.am-ի տեղեկություններով` երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էդգար Խաչատրյանը:
Վերջինս ծեծից հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն և դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ըստ նույն տեղեկությունների` ոստիկանների ցասման պատճառը եղել է Էդգար Խաչատրյանի` ոստիկանության լեյտենանտին անձնական բնույթի նամակներ գրելը: Կին լեյտենանտը, ըստ երևույթին, դիմել է գործընկերներին և խնդրել սաստել իրեն անհանգստացնող երիտասարդին: Արդյունքում երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում:
Լուրի իսկությունը ArmLur.am-ը փորձեց պարզել ոստիկանության հասարակայնոււթյան և լրատվության հետ կապերի բաժնից: Ի պատասխան մեր հարցի` վարչությունից տեղեկացրին. «Ձեր ասած բովանդակությամբ հաղորդում ունենք, բայց այլ անձի կողմից, ձեր ասած անուն ազգանունը չէ, ահազանգը կա, ոստիկանության ներքին անվտանգության վարչությոuնում ստուգումներ են անցկացվում»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը