Օհանյանը շնչում է այլոց հանգով, թշնամության «մասին». Սարգսյանների մեսիջները

«Իրատես» թերթը գրում է. «Անչափ հետաքրքիր ստացվեց ՕՐՕ դաշինքի համաժողովը. այն տեղի ունեցավ հենց այդ դիվերսիայի օրը. օրինաչափ է, թե պատահականություն, թող նշանների լեզվից հասկացող մնացյալ «բենամուքիները» դատեն: Ամենեւին չարժե մեջբերել պաշտպանության երբեմնի նախարար Սեյրան Օհանյանի մտքի գոհարները. դրանք ո՛չ իրականությանը, ոչ օրվան, ոչ էլ, թերեւս, իր զբաղեցրած նախկին պաշտոնին հարիր մտքեր չէին: Մանավանդ որ «թշնամիների» դեմ պայքարի ելած այդ լիդերները` թե՛ Օսկանյանը, թե՛ Օհանյանը, ընտրվելու դեպքում չեն վերցնելու իրենց մանդատները: Ու թե ինչ են անում «աղմուկի մեջ վայրենի», լոկ իրենք ու մեկ էլ «կամանդույուշչին» կիմանան: Հասկանալի է, չնայած, դաշինքի ստեղծման նպատակը մեկն էր` միակցել այն Ծառուկյանի հետ, երկու ֆլանգով ուժեղ կառույց ստեղծել, ֆորսմաժորի տանել երկիրը: Ծառուկյանը չգնաց այդ ռիսկին: ՕՐՕ-ն մնաց «ճակատամարտում» միայնակ, եւ, դատելով հարակից զարգացումներից, վտանգ այս դաշինքից, բոլոր դեպքերում, դեռ կա, մանավանդ այս օրերին, երբ կրկին ռմբակոծվում են Թալիշն ու Ղարաբաղը: Ուշադրության են արժանի վերջին երկու իրադարձությունները. ա) Սերժ Սարգսյանի զգուշացումը, բ) Վիգեն Սարգսյանինը` նույնպես: Նույն Օհանյանի, այն է` բանակի «կոնտեքստով»: Հիշենք` երկու Սարգսյաններն էլ բավականին զգուշավոր, երբեք բառերը քամուն չտվող գործիչներ են: Եվ եթե նրանք հարկ են համարում տողատակով Օհանյանին եւ նրա «շրջապատին» մեսիջներ հղել, դա նշանակում է, որ «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսի «տակ» խաղացող ուժը, հաստատապես, որոշակի վտանգներ է տեսնում այդ մարդկանց խաղում` բանակային սաբոտաժի, պառակտման, թիկունքից խփելու մասով, մանավանդ որ օդում դեռ կախված են լուրերը` Նոր Նորքի զինված խմբի, այդ առնչությամբ Սամվել Բաբայանի բավականին «կտրուկ» (եթե չասենք ցինիկ) եզրութաբանությունը, դրանց` Օհանյանի որոշակի «մասնակցության» մասով: Հենց սրանով պետք է բացատրել Վիգեն Սարգսյանի` մշտապես փափուկ, դիվանագետ-կիրթ մարդու` գոնե շատերիս համար անսպասելի արտահայտությունը. չկասկածեք` քրեական ռիսկեր տեսնելու դեպքում գործ կհարուցվի (մեսիջն ուղղված էր պաշտպանության նախկին նախարարին): Ձգենք պաուզան, հիշեցնելու՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների շեմին «կոնկուրենտ ֆիրման», որի հետ այսօր Օհանյանը նույն դաշինքում է, առաջարկել էր ընդդեմ Սերժ Սարգսյանի իրենց միանալ, ինքը ասել էր. «Իմ սպայական արժանապատվությունը երբեք թույլ չի տա գերագույն գլխավոր հրամանատարի նկատմամբ որեւէ ոտնձգություն»: Այսօր Օհանյանը Կոելյոյի հայտնի հերոսի նման «քամի է ցանում» ու 360 աստիճանով փոխում անապատում իր կանգնած տեղը: Ինչով կավարտվի այս «ասքը», դժվար է ասել, որովհետեւ գեներալ Օհանյանի երկրորդ շնչառությունն է բացվել, եւ այն, կարծես, իրենը չէ. նա շնչում է այլոց հանգով, թշնամության «մասին» եւ խիստ անհամբեր: Ինչը, թերեւս, ամենավտանգավորն է այս խաղում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am