Հրաժարվում են «բիրիքով»

ԱԺ վերջին քառօրյայի մեկնարկը տրվեց «գժական», պաշտոնապես դեռ չի մեկնարկել նախընտրական քարոզարշավը, սակայն քաղաքական ուժերը տվեցին դրա փաստացի մեկնարկը։ Պատահական ելույթներ, հայտարարություններ, հարցազրույցներ տեղի չունեցան, բոլորի խնդիրը դիվիդենտներ շահելն է։ Օրինակ ԲՀԿ-ն այնքան կորցրեց ամոթը, որ պահանջեց Ընտրական օրենսգրքի չեղարկում, նորի ընդունում, դա եղավ պատգամավոր Լյովա Խաչատրյանի կողմից, ով ԸՕ նախագծի քվեարկությունների ժամանակ կամ չի մասնակցել կամ ձեռնպահ է քվեարկել։ Այդպես են քվեարկել հաշվված ԲՀԿ-ականներ, բայց կուսակցության մեծ մասը կողմ է եղել թե Սահմանադրական փոփոխություններին, թե դրանից բխող ԸՕ-ին։ «Իհարկե, բոլորի մոտ վրդովմունք է առաջացնում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, բայց վերջին օրերին նախընտրական գործընթացների հետ կապված լրատվությունը ոչնչով չի տարբերվում ֆրոնտից եկող լուրերից»,- վարման կարգով ելույթ ունենալու ժամանակ հայտարարեց Խաչատրյանը։ Պատգամավորի գնահատմամբ՝ սա միմյանց պառակտելու և իրար հետ կռվելու մասին հրովարտակ էր։ «Չե՞ք կարծում, որ նախ այս Ընտրական օրենսգիրք գրողներին պետք է պարտադրել առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով։ Երկրորդ, վերջին երկու միջադեպերի հետ կապված՝ առաջարկում եմ դատական գործընթաց ոչ թե միջադեպի մասնակիցների հանդեպ, այլ Ընտրական օրենսգիրք գրողներին։ Եվ երրորդ, առաջարկում եմ այս Ընտրական օրենսգիրքը հրատապ, այս մի քանի օրվա մեջ փոխել․ պատերազմող երկրի համար ճոխություն է նման օրենսգիրք ունենալը և ժողովրդին միմյանց դեմ հանելը։ Ներքին պառակտումն ամենավատն է, որին կարող է տանել այս ԸՕ-ն»։ Լյովա Խաչատրյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքի կողմից Արագածոտնի մարզում, որտեղ երեկ միջադեպ էր տեղի ունեցել , ըստ լուրերի ՀՀԿ-ական թեկնածու Բազմասեր Առաքելյանը իր տան մեջ ծեծի է ենթարկել ՀՅԴ-ի համակիրի։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ այս օրերին տարբեր լուրեր են պտտվում, թե ԲՀԿ խմբակցությունը 2010 թվականին կողմ է քվեարկել կուտակային կենսաթոշակներին վերաբերող նախագծին: «Նոր կարգի դիլետանտներին ուզում եմ հիշեցնել` 2012 թվականի քվեարկության եզրափակիչ դրույթում պարտադիր բառը չի եղել: Նրանք, որոնք փորձում են տարբեր լրատվական մանիպուլյացիաներ անել, վերցրեք ու կարդացեք, որ 2010-ի որոշմամբ՝ ուժի մեջ է մտնում միայն կամավորության սկզբունքը, իսկ հետո նախագիծն ընդհանրապես հետաձգվեց, իսկ երբ բերվեց 2014-ին, նրա բոլոր լրամշակումներին ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել: Մենք միայն կամավորության սկզբունքին ենք կողմ եղել: Բոլոր կարճ հիշողություն ունեցողներին սա հիշեցնում եմ, իսկ մնացածը հաջորդ դասին»,- ասաց նա: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ արձագանքեց. «Ես խնդրում եմ այդ դասին էլ, հաջորդին բոլորին՝ կարճ ու երկար հիշողություն ունեցողներին էլ, ձեր ձայնալարերն այդքան չծանրաբեռնեք: Դուք երբ հանգիստ եք խոսում, դուք ավելի հաճելի եք, տիկին Զոհրաբյան»: Նաիրա Զոհրաբյանն էլ տեղից հորդորեց դասեր չտալ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ մտահոգված էր փաստով, որ Պաշտպանության նախարարը գլխավորում է ՀՀԿ ցուցակը, իսկ հիմա սահմանին վիճակը լարված է․« Ի՞նչ է անում պաշտպանության նախարարն ընտրական ցուցակում: Սա վատ հաշվարկված որոշում էր և ինչ-որ իմաստով տեղավորվում է ազգ-բանակ կոնցեպցիայի մեջ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Զուրաբյանը։ Զուրաբյանն առաջարկեց՝ ավելի ճիշտ կլիներ վեր կանգնել ընտրական գործընթացներից և կենտրոնանալ պաշտպանական խնդիրների վրա: Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` փոխզիջումների պատրաստակամության խնդրին, Լ. Զուրաբյանը նշեց, որ փոխզիջումների վերաբերյալ դիրքորոշումը եղել է իրենցը դեռ 90-ականներից սկսված` թե 1991թ., թե 1994թ., թե՛ 1998թ.: Զուրաբյանի կարծիքով` որևէ լուրջ տրամաբանող մարդ չի կարող չհասկանալ, որ խաղաղությունն անհրաժեշտ է, և այն չի կարող լինել առանց փոխզիջումների. «Բնական է, որ մենք փոխզիջումը կարող ենք միայն ողջունել»: Վիգեն Սարգսյանի ցուցակը գլխավորելու հարցին ավելի ուշ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, էդպես ասել` ով է առաջին համար, ով վերջին համար… Վերջին հաշվով պետք է մտածեք հետևյալի մասին, որ սա նոր ընտրական կարգ է և այստեղ խնդիրը չի վերաբերում` ով է առաջինը, ով վերջինը: Պարզապես նստել, քննարկել ենք, գտել ենք, որ առաջին համարը լինեն մարդիկ, որ հնարավորություն ունեն ըստ ամենայնի ներկայացնեն ՀՀԿ գործունեությունը: Ես չեմ կարծում, որ կխանգարի, որովհետև հիմնական գործը` պաշտպանության գործը, շտաբի ղեկավարի վրա է դրված, իսկ նա քաղաքացիական պաշտոն է, բնականաբար այդ ամեն ինչը տեսնում է, հետևում է և փորձում է լուծումներ տալ: Իհարկե, շատ դժվար է, բայց նա առավոտից գիշեր աշխատանքի մեջ է»: Գալուստ Սահակյանի կարծիքով ընտրական համակարգն այնպիսին է, որ իշխանությունները չեն կարող բանակին ուղղորդել: Մինչ քաղաքական գործիչները դիվիդենտներ էին հավաքում, Լեւոն Յոլյանը վայելում էր մոտ ապագայում ՎՊ նախագահ դառնալու բերկրանքը։ «Պատահական չէր, որ այս դահլիճում ինչ-որ մի ժամանակ թևածում էր մի հարց՝ «ո՞ւր է Իշխան Զաքարյանը»: Այդ հարցն այս դահլիճում մի քանի անգամ հնչեցվեց, որովհետև մի քանի համարձակ ելույթներից, հաշվետվություններից, աղմկալից քաղաքական գործընթացներից հետո Իշխան Զաքարյանն այլևս այս դահլիճ չէր գալիս: Այստեղ հարց է ծագում՝ ձեր մասին այդ հարցը հնչելո՞ւ է՝ «ո՞ւր է Յոլյանը»: Իշխան Զաքարյանի դեպքում մենք իմացանք՝ ինքն ուր է, ինքը հիմա «Ծառուկյան» դաշինքի երկրորդ համարում է, ձեր դեպքում կարո՞ղ է չհնչի այդ հարցը, որովհետև դուք չեք գա համարձակ հաշվետվություններ կարդալու»,- դիմելով Լ. Յոլյանին՝ հարցրեց Լեւոն Զուրաբյանը:Ի պատասխան՝ Լ. Յոլյանն ասաց. «Ես ընդամենը կարող եմ հույս հայտնել, որ երբեք ձեզ մոտ հարց չի առաջանա՝ «ո՞ւր է Լևոն Յոլյանը», ուր էլ որ լինեմ, ձեզ անձամբ տեղյակ կպահեմ»: Անի Սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am