Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` ժամը 10:17-ին, ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:
Araratnews.am-ի հետ զրույցում Կապանի բնակիչներից մեկը պատմեց, որ ուժեղ ձայն են լսել ու անմիջապես դուրս եկել տնից. «Պայթյունի նման ձայն լսվեց, դուրս եկանք, տեսանք, որ բակում արդեն շենքի մյուս մարդիկ են հավաքված: Միայն հասցրել ենք մեր անձնագրերը վերցնել, մյուսներն էլ արագ գնացին, որ մանկապարտեզներից ու դպրոցներից երեխաներին բերեն: Ասում են, որ դպրոցներից մեկի պատերն էլ ճաքել են: Հիմա դրսում սպասում ենք, տեսնենք` ինչ կլինի: Մեզ ասացին, որ դրսում սպասենք, հետցնցում պետք է լինի»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը