Օրերս համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի ուսանողները հայերեն սովորում։ 2016 թվականի մայիսին արված տեսանյութում ուսանողները հայերենով ողջունում են դասախոսին, քննարկում օրվա դասի թեման և դաս պատասխանում։
Razm.info մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել տեսանյութի վերաբերյալ։ «Բաքվի պետական համալսարանն է, պատմության ֆակուլտետի կովկասագիտության ամբիոնը», - ասել է նա։ Հայաստանում էլ ադրբեջաներեն է դասավանդվում։ Ինչպես նշում է Վրթանեսյանը, նման առարկա կա Երևանի պետական համալսարանում, բացի այդ 2016 թվականի մարտից ադրբեջաներենի դասընթացներ է կազմակերպում «Ռազմինֆոն»։
«Դասընթացներին մասնակցում են ուսանողներ, լրագրողներ, արևելագետներ, կովկասագետներ, քաղաքագետներ։ Ընդհանրապես փորձում ենք համակարգված հիմքի վրա դնել ուսուցումը։ Այդ աշխատանքի շրջանակներում նաև ստեղծվեց ու հրապարակվեց ռազմական եզրերի ադրբեջաներեն-հայերեն, հայերեն-ադրբեջաներեն համառոտ բառարան։ Ու արդեն աշխատում ենք նոր՝ ավելի ընդլայնված, հրատարակության վրա», - ասել է Վրթանեսյանը։
Ապրիլից ադրբեջաներենով հետաքրքրվողների մի նոր խմբի հետ սկսվելու են դասընթացները։ Խմբերում լինում է 10-12 հոգի։ Ինչպես տեղեկացնում է Կարեն Վրթանեսյանը, ոչ բոլորն են ավարտում։
Ներածական դասընթացները տևում է 1.5-2 ամիս՝ կախված խմբից։ Հետո արդեն դասախոսներն անհատական աշխատում են ընտրված մարդկանց հետ։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը