«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այդպես թողնում ենք, որ անակնկալ լինի, հիմա չենք ասում»,‐ մեր զրույցում ասաց ՀՀԿ‐ական պատգամավոր Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում ինքն ու որդին գնալու են ԱԺ նույն խմբակցությո՞ւն: Հիշեցնենք, որ հայր Բաբլոյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 4‐րդ հորիզոնականում է, եւ եթե այդ կուսակցությունն ընդամենը նվազագույն շեմը հաղթահարի, նա պատգամավոր կդառնա: Իսկ նրա որդին՝ Արման Բաբլոյանը, որը ղեկավարում է իրենց ընտանիքին պատկանող Արաբկիր բժշկական կենտրոնը, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Երեւանի թիվ 2 ընտրատարածքում: Իսկ միգուցե նրանցից մեկնումեկը կառավարությո՞ւն գնա, հատկապես որ որդին 2013‐2015թթ. առողջապահության փոխնախարար է եղել, ու մինչեւ հիմա էլ պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե Արա Բաբլոյանը ցանկանում է որդուն տեսնել առողջապահության նախարարի պաշտոնում: «Հիմա ոչինչ չենք կարող ասել: Նախ, պետք է աշխատենք, ժողովուրդը պետք է գնահատի, կընտրի՝ հետո կորոշենք»,‐ պատասխանեց Արա Բաբլոյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը