«Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությունը ռեյտինգային ցուցակով հիմնականում երեք առաջատար կադր ունի, որոնց ձայների հետ մեծ հույսեր է կապում: Առաջինը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը, երկրորդը` իրեն առաջինը համարող, նախկին նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) եւ Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ խորհրդի անդամ Համլետ Հայրապետյանը:
«Փաստի» տեղեկություններով` Բուլկին Եղվարդի կողմից, Սանամյանը Հրազդանի կողմից «եկել–մտել են» Համլետի տարածքներ ու ձայներ են փախցնում: Այսինքն` տարածքները պայմանականորեն բաժանելուց հետո երկու զոռբաները նեղում են խեղճ փոխմարզպետին: Երեկ Հայրապետյանը դիմել է ՀՀԿ գրասենյակ` իր կուսակից Բուլկի Արամին եւ «Կոնտրաբանդայի» Սանամյանին կարգի հրավիրելու հույսով:
ՀՀԿ վերնախավը կորոշի` թույլ տա՞լ շարունակվեն այս երկուսի ոտնձգությունները, թե՞ Համլետին աջակցել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը