Հրապարակ օրաթերթը գրում է.Երեկ ԱԺ-ում հայտարարվեց, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ աշխատանքից ազատման դիմումը, օրենքով նախատեսված կարգով, ընդունված է, եւ հանրապետության նախագահը ՎՊ նախագահի պաշտոնում ԱԺ-ին է ներկայացրել Լեւոն Յոլյանի թեկնածությունը։ Նիստից հետո պատգամավորները քննարկում էին Իշխան Զաքարյանի հեռանալու եւ Յոլյանի նշանակվելու հարցը։ Նրանցից մեկը նկատեց, որ Իշխան Զաքարյանն անվրեպ հաշվարկ է արել՝ եթե ԲՀԿ-ն դառնա ամենամեծ ընդդիմադիր ուժը խորհրդարանում, ինքը կդառնա ԱԺ փոխնախագահ, քանի որ Սահմանադրությամբ մի փոխնախագահի պաշտոնը պետք է բաժին հասնի ԱԺ-ում 33 տոկոս ունեցող ընդդիմությանը։ Իսկ եթե ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ եւ կառավարություն ձեւավորի, ապա Իշխան Զաքարյանն առնվազն նախարարի, իսկ լավ բանակցելու դեպքում՝ փոխվարչապետի պաշտոն կստանա։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը