Ազատության հրապարակում անցկացված բողոքի ակցիան ի պաշտպանություն անցած տարի ամռանը ոստիկանական շղթան ճեղքած և ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող Սասնա ծռեր զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի»,ավարտվեց դեպի դատախազություն երթով:
Ակցիայի մասնակիցները մտահոգված էին, որ նա ունի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի է դարձնում իր բանտարկությունը:
«Արթուր Սարգսյանը բանտում հայտնվեց ոչ իր անձնական ամբիցիաների հետևանքով, հայ մարդու բարոյականությունը և արժանապատվությունը բարձր պահեց: Նա իր քայլով պայքարի դուրս եկավ ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու համար, և մենք պարտավոր ենք տեր կանգնել Արթուր Սարգսյանի պես մարդուն: Ինձ համար նրա կյանքն է կարևոր, ոչ թե ոգեշնչելը»,-իր ելույթում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը «Հանցագործության կատարած մարդուն չեն ձերբակալում, իսկ Արթուրի դեպքում ինչ-որ «մահանա» գտան և ձերբակալեցին: Ինչու են Արթուրից վախենում սրիկաները»,ասաց Անահիտ Բախշյանը:
Ցուցարարները երթով շարժվեցին դեպի դատախազություն:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից