Ըստ ռուսական կայքերի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում Հայաստանի 35-ամյա քաղաքացի է սպանվել: Տղամարդու դին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Սովետսկայա փողոցում գտնվող «Վոդնիկ» սրճարանի մոտակայքում: Ոստիկանները դեպքի վայրում 10Х32 մմ տրամաչափով տրավմատիկ հրացան են հայտնաբերել: Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել: Սպանվածը 35-ամյա Էդգար Հովսեփյանն է, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասից բնակիչ: Ըստ մեր տեղեկությունների Էդգարը 6 ամիս էր ինչ կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ տեղափոխվել էր Ռուսաստան: Այնտեղ նա վարորդ էր աշխատում: Ըստ վանատուրցիների վիճաբանության ընթացքում մեկ կրակոց է արձակվել Էդգարի ուղղությամբ: Թաղամասի բնակիչները ասում էին, որ շատ աշխատասեր, խելոք տղա էր, աշխատանք չլինելու պատճառով ընտանիքի հետ գնացել էր Ռուսաստան: Էդգարի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցում նրա ծնողներին կօգնեն վանատուրցիները:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը