Ինչպես հայտնի է, ԲՀԿ համամասնական ցուցակի երրորդ քառյակի «գենդերը» 25-ամյա Նորա Առուստամյանն է՝ «Մուլտի գրուպի» գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը, որը կառաջադրվի ռեյտինգայինով, Աշտարակում` նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի դեմ: Նորա Առուստամյանը եղել է Գագիկ Ծառուկյանի օգնականն Ազգային ժողովում, և ԲՀԿ-ից ասում են, որ աշխատանքային «լուրջ» փորձ ունի:
Արդեն հայտնել ենք նաև,որ երեկ դաշնակցական Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով Արագածոտնի մարզում առաջադրված թեկնածու Բազմասեր Աառքելյանը Փարպի գյուղում գտնվող իր տուն է հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։
Մեզ հայտնի է դարձել,որ դեռ մեկ շաբաթ առաջ միջադեպ է տեղի ունեցել նաև նույն Բազմասեր Առաքելյանի և «Ծառուկյան Դաշինքի» որոշ անդամների միջև,որի ժամանակ նախկին ԲՀԿ-ական Բազմասերը իր նախկին կուսակիցներին փորձել է,այսպես ասած, իրենց տեղը ցույց տալ և պարզել,թե ինչպես եղավ,որ այն ժամանակ իր կողքին կանգնածներն այժմ Նորա Առուստամյանի շահերն են պաշտպանում:
Սակայն ավելի ուշ նրան ամեն ինչ բացատրել են և լռեցրել:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը