Ինչպես հայտնել էինք, դաշնակցական Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով Արագածոտնի մարզում առաջադրված թեկնածու Բազմասեր Աառքելյանը Փարպի գյուղում գտնվող իր տուն է հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։
Առաքելյանը Hraparak.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, թե «ինքն ուժեղ մարդ է և պրովոկացիաների չի տրվում»։ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այս առնչությամբ ասաց․ «Ես կարդացի Բազմասերի ասածները, ցավում եմ, որ ակնհայտ սուտ է խոսում։ Իրականությունն այն է, որ համագյուղացուն կանչել են իրենց տուն և ծեծի ենթարկել։ Մնացածը Գեղամ Մանուկյանի ստատուսից ամբողջ ճշմարտությունը գիտեք։ Ես չգիտեմ՝ իրենց համայնքի բնակիչներն ինչ կարծիք են ունենալու մեկի մասին, ով իր սեփական տանը կանչում և համագյուղացի երիտասարդին ծեծի է ենթարկում»։
Մեր տեղկություններով,երեկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել ,որ անհապաղ անելու են ամեն ինչ հարցին լուծում տալու համար:Ըստ այդմ,ասել է նաև ,որ վաղը նախատեսված է հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ ներկայացուցիչների միջև,որի ընթացքում էլ դաշնակցականները նախագահի առաջ պայման են դրել,որ Բազմասեր Առաքելյանը դուրս գա ընտրապայքարից:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը