Խամենեին ափսոսանք է հայտնել
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երեկ Թեհրանում ընդունել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի զարգացումներն ու ահաբեկչության դեմ պայքարը։ Խամենեին հայտարարել է, որ ահաբեկչությունը վտանգավոր հիվանդություն է, և նրա դեմ պետք է պայքարեն բոլորը։ Խամենեին ափսոսանք է հայտնել, որ ոմանք ուղիղ կամ անուղղակի օգնություն են ցուցաբերում ահաբեկչությանը։
