Բաց նամակ՝ Արթուր Սարգսյանին կալանքից ազատելու կոչով

Բաց նամակ-դիմում ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանին, ՀՀ ԱԺ Նախագահ Գ.Սահակյանին, ՀՀ Վարչապետ Կ.Կարապետյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Ա․Դավթյանին, ՀՀ ԱԺ պատգամավորներինՀայաստանի հասարակությանը «Հաց բերող» անունով լայնորեն հայտնի Արթուր Սարգսյանը երկրորդ անգամ կալանքի տակ է առնված՝ չնայած նրա հանրահայտ լուրջ առողջական խնդիրներին։ Ի նշան բողոքի Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել և արդեն 17 օր է՝ նրա կյանքը վտանգի տակ է: Բազամաթիվ ծանր հիվանդություններով տառապող անձի համար հացադուլի մեջ գտնվելը կարող է անդառնալի ողբերգական հետևանքների բերել։«Հաց բերողի» տառապանքները խորապես հուզում են հասարակության շատ անդամների՝ ավելացնելով իրավապահ ու դատական մարմինների գործողությունների նկատմամբ առանց այդ էլ առկա հասարակական անվստահությունը։Հազարավոր մարդիկ միանում են այս կոչին և խնդրում, առաջարկում են մարդասիրություն ցուցաբերել և Արթուր Սարգսյանին ազատել կալանքից։ Արթուր Սարգսյանին ազատելու սույն Բաց նամակ-դիմումին, որի մի փոքր ընդարձակ տարբերակը «Ո՞վ կմիանա» վերնագրով փետրվարի 27ին հրատարակվել է սոցիալական ցանցերից ֆեյսբուքյան իմ էջում (տես https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/788970834588528?pnref=story), մեկ օրվա ընթացքում հավանություն են տվել 1900, տարածել են 680 օգտատերեր և միայն իմ էջում միացել է 1018 մարդ: Հարյուրավոր մարդիկ սույն նամակ-դիմումին միացել են նաև այն տարածող 680 օգտատերերի ֆեյսբուքյան էջերում:Նամակ դիմումին միացողները հաճախ զանազան սուր կամ զուսպ մեկնաբանություններ են արել, որոնք բոլորն էլ հավաստում են նրանց ջերմ փափագը օր առաջ Արթուր Սարգսյանին ազատության մեջ տեսնել: Արձագանքների միայն մի մասի ամբողջական պատճենը, 100 էջից ավելի կազմելով,  տրամադրվում է սույն կոչը տպագրող լրատվամիջոցներին, բայց  ծավալի պատճառով հավանաբար չի տպագրվի: Մենք հուսով ենք, որ Հայաստանի հազարավոր քաղաքացիների սպասումները դրական լուծում կստանան: ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am