Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում բարձրացրեց ընտրակաշառք բաժանելու հարցը:Նա մեղադրեց կառավարող քաղաքական ուժին ընտրակաշառքներ բաժանելու մեջ, քվեարկության նպատակով մարդկանց վերագրանցում անելու մեջ: «Ընտրակաշառքների հետ կապված վեցանիշ թվերի մասին է խոսվում: Ինչքան ուզում եք բաժանեք, միևնույն է, չեն ընտրելու»,- ասաց պատգամավորը:
Աժ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց` ասելով, որ անբիծ ընտրությունները բոլորից են կախված, ոչ միայն իշխող քաղաքական ուժից: «Եթե մտածում եք մի օրենք կազմել, որ այդ ընտրակաշառքների դեմն առնեք, խնդրեմ, ներկայացրեք նման օրենքի նախագիծ»,- ասաց Գալուստ Սահակյանը: «Ինձ ավելի շատ զարմացնում է, որ նստած քաղաքական ուժերն ընտրակաշառքի մասին խոսում են այսպես` կուսական կեցվածքով: Գնացեք Գյումրիում հարցրեք, թե ո՞վ էր ընտրակաշառք բաժանում, և ո՞վ էր բարձրացել ընտրակաշառքի գինը: Բոլորն` առանց բացառությամբ, այդ արատն օգտագործում են, եկեք խոսենք դրա մասին, ոչ թե ընտրակաշառքը վերագրեք միայն իշխող քաղաքական ուժին»,- ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը