Ի վերջո` ի՞նչ ասաց Միհրան Պողոսյանը բանանի և օֆշորի մասին

9 ամիս առաջ արված սկանդալային բացահայտումից հետո Միհրան Պողոսյանը բոլոր հարցերին պատասխանել է Արմենիա հ/ը Ռ-Էեվոլյուցիա հաղորդման ժամանակ:Զրույցի ամենահետաքրիքր հատվածները: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը մամուլում ավելի շատ տարածվել է՝ բանանի ներկրմամբ զբաղվող Քեթրին գրուպ ընկերության և «պանամական փաստաթղթերի» բացահայտման հետ կապված, քան նրա պաշտոնեական գործունեության: Ի՞ՆՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԷՐ՝ ԿԱՊՎԱԾ ՊԱՆԱՄԱԿԱՆ ՕՖՇՈՐՆԵՐԻ  ՀԵՏ Ես մի քիչ հեռվից գամ, հանրությունը լավ գիտի, որ 8 ամիսների ընթացքում ունեցանք բազմաթիվ կարծիքներ՝ կապված օֆշորի հետ: Ի՞նչ տեղի ունեցավ: ՀՔԾ-ն 8 ամիսների ընթացքում կարողացավ բազմաթիվ հարցումներ կատարել: Դրանից առաջ իմ գրասենյակն արդեն իսկ ուղղել էր հարցում համապատասխան բանկին և ստացել պատասխան, որ նման հաշիվներ ու կազմակերպություններ չկան, որը տրամադրվեց հանրությանը: Բոլորին պարզ է, որ համապատասխան քաղաքական և այլ ուժերի կողմից կատարված շոու էր, որն իր հանգուցալուծումը ստացավ 8-9 ամիսներից հետո: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Չկան բանկային հաշիվներ, չկա դրամական շարժ, չկա ձեռնարկատիրական գործունեություն: Այն շոուն, որն ապրիլյան պատերազմի օրերին արձակված էր որոշակի ուժերի կողմից, և ընտրված էին հատուկ օրեր, երբ ավելի գրգռող հանդիսացավ այդ հանգամանքը հանրության համար, դա էր նաև մեխն այն հարցի, որ ես որոշեցի հրաժարական տալ: ԻՆՉՈ՞Ւ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵԼ Ես որոշեցի հրաժարական տալ, որպեսզի որպես շարքային քաղաքացի քննվեմ, և ես՝ որպես պաշտոնյա, չկարողանամ ազդեցություն ունենալ կամ կաշկանդել համապատասխան մարմիններին, որոնք իրենց ծառայությունն են իրականացնում: Ցանկացած մարդու պարզ է, որ շոուն վերջացավ: Ես այն մարդը չեմ եղել, որ կառչած եմ եղել աթոռից, իմ քայլը ցույց տվեց դա, և ես հրաժարական տվեցի: ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՅԴ ՈՒԺԵՐԸ Չեմ գտնում, որ պետք է կարծիքը հանրությանը ներկայացնել, թե ովքեր են այդ ուժերը, որովհետև մի բան է՝ փաստ, մի բան՝ կարծիք: Բայց այն, որ Միհրան Պողոսյանը օվշորի ամենամեծ գիտակը չէ Հայաստանում, դա ցանկացած մարդու,անգամ շարքային քաղաքացու համար հասկանալի է: Շոուն իր հանգուցալուծումը ստացավ, և այն ցուցակը, որ հրապարակվել էր և հասանելի էր դարձել հանրության համար, լավ օգտագործվեց: Ո՞ՐՆ ԷՐ ՇՈՈՒԻ ՆՊԱՏԱԿԸ Չեմ կարող ասել պաշտոնանկությունն էր, բայց սա շոու էր, որը պարզվեց  հիմքեր չունի: ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԵՄ ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Կոնկրետ իմ անունով հարցում է ուղարկվել հրապարակված բանկի պաշտոնյային, պատասխանը ստացվել և հրապարակվել է: ՀՔԾ-ին տրվել են բոլոր հնարավորությունները, իմ կողմից տրվել է ստորագրություն, որ համաձայն եմ՝ իմ անվան հետ կապված հարցումներ ուղղել: Մնացած մանրամասները, թե ինչպե՞ս է կարճվել, երևի պետք է համապատասխան մարմիններին դիմեք: Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՔԵԹՐԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Ես այնքան երջանիկ մարդ եմ, որ 20 տարեկանում հիմնեցի մի կազմակերպություն, որի անունն էր Քեթրին գրուպ, ու 20 տարի է դրանից խոսում են: Այո՛, 1997-ին հիմնել եմ այդ կազմակերպությունը, 3-րդ կուրսի ուսանող էի, լինելով տնտեսագիտականի ուսանող, ես այն ժամանակ հացամթերքի արտադրություն էի կառավարում, ինքս հացը առաքում էի խանութներ, հետո հասնում էի դասի, վատ չեմ սովորել, այդ ամենը հասցրել եմ այն ժամանակ անել: Քեթրին գրուպի մասին անընդհատ խոսվում է, որովհետև ժամանակին հիմնել է Միհրան Պողոսյանը, Քեթրին գրուպի հարցերով պետք է դիմել Քեթրին գրուպին: ԲԱՆԱՆԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ՞, ԹԵ՞ ՈՉ Անձամբ ոչ մի առնչություն չունեմ, առնչություն ունեն ազգականներ, ովքեր են, չեմ կարող բացել դա:     Լիանա Ներսիսյան,newmag

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am