Գաղափարական առումով մրցակցային ընտրություններ են լինելու.Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ  ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերն ունեն լայն գաղափարական հորիզոն՝ գալիք ընտրություններին մասնակցելու են ինչպես կոմունիստները, այնպես էլ ծայրահեղ ազատականները, պահպանողականները, սոցիալիստները, լիբերալները, ժողովրդավարները: Հետևաբար, գաղափարական առումով ընտրությունը լինելու է մրցակցային: «Ընտրողը տեսականորեն հնարավորություն ունի ընտրելու այս կամ այն քաղաքական ուժին, հետևաբար՝ ընտրելու այս կամ այն քաղաքական գաղափարախոսությունը:Քաղաքական ուժերը փորձել են համադրել սեփական քաղաքական ամբիցիաները հասարակության ակնկալիքների հետ: Թեպետ շատ քաղաքական ուժեր չեն հրապարակել իրենց կարգախոսները, բայց կարգախոսների առաջին վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ քաղաքական ուժերը փորձել են համադրել սեփական քաղաքական ամբիցիաները հասարակության ակնկալիքների հետ. այն, ինչ ըստ քաղաքական ուժերի՝ ակնկալում է ժողովուրդը և այն, ինչ քաղաքական ուժը հավակնում է ստանալ այս ընտրություններից: Կան քաղաքական ուժեր, որոնք շեշտը դնում են սոցիալ-տնտեսական զարգացման վրա, նաև կան ուժեր, որոնց կարգախոսները մեզ տանում դեպի անցյալ»,ասաց նա: Արմեն Աշոտյանը նշեց, որ մինչև քաղաքական ուժերի ծրագրերի հրապարակումը դժվար է ասել, թե արդյո՞ք ընտրությունը կլինի Հայաստանի զարգացման հեռանկարների մոդելների շուրջ. «Արդյո՞ք մեր ընտրողը, ծանոթանալով քաղաքական ուժերի ծրագրերին և մոտեցումներին, կկարողանա ընտրել ոչ միայն մարդկանց, ում հավանում է, այլ ընտրել նաև Հայաստանի զարգացման մոդել»,-ասաց Աշոտյանը և հավելեց, որ ընտրությունները ենթադրում են ոչ միայն անձերի ընտրություն, այլ ենթադրում են նաև երկրի զարգացման մոդելի ընտրություն: Արդեն ակնհայտ են այն ուժերը, որոնք հանուն կարճաժեմկետ էֆեկտի քաղաքական մեկ սկզբունք են հռչակում, բայց նախընտրական արշավի են գնում բացառապես ուրիշ մոտեցումներով եւ կարգախոսներով,ասաց  Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ համացանցում կրկնակի աճել են ֆեյքերը: «Մենք նկատում ենք, թե որքան շատ են սեւ փիարի համար ստեղծված նյութերը: Մեր երկիրը փոքր է, մենք բոլորս հասկանում ենք, թե դա ով է անում, եւ ինչի համար է արվում: Մենք նման քայլերի չենք դիմում, բայց խիստ կպատասխանենք բոլոր նրանց, ովքեր փորձում են քաղաքական պայքարը թշնամանքի վերածել, քաղաքական պայքարը ստի եւ մանիպուլյացիաների արշավի վերածել: Մեզ թվում է, որ առաջիկա արշավն այդպիսին չի լինի, եւ ապրիլի 2-ը կդառնա Հայաստանի զարգացման մոդելների ընտրության օր»,- նշեց Աշոտյանը:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am