« Դուք հաշտվեցաք թուրքերու հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու»...

« Դուք հաշտվեցաք թուրքերու հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնալ հաշտվիլ մինչև իմ մահը: Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել և կուզեմ, որ լսեք: Եթե այս հեղափոխական կարծված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ: Օր պիտի գա, որ այս հեղափոխականներն ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պես գազան մը և բոլորիդ ալ պիտի հոշոտեն»:  Զորավար Անդրանիկ Հայկական պետականության վերականգնման հարցը, լինելով Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս, այսօր` 21-րդ դարում, մարած հրաբուխի վիճակից անցում է կատարել ժայթքումի: Մենք` հայերս, բախվում ենք նույն խնդիրներին,  մեր առջև առկա են նույն մարտահրավերները, որպիսիք էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին: Ցավալի է, որ 21-րդ դարի հայ քաղաքական միտքը և իրենց քաղաքական գործիչներ համարող այն անձինք, ովքեր ներկայացրել են կամ ներկայացնում են Հայկական պետականությունը, դեռ պատրաստ են 21-րդ դարի թուրքի հետ, ով մնացել և գործում է  նույն ցեղասպան մակարդակի վրա, գնալ հաշտության և զիջումների: Թուրքերի հետ խնդիրը կարգավորելու հարցում մտածել, թե` «կարգավորման արդյունքում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, կամ միակողմանի զիջումներ, նման լուծման արդյունքում երկարատև խաղաղություն մենք չենք կարող հաստատել ժողովուրդների միջև… վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը» և այս եզրույթների հրապարակային քարոզչությունը նույն պարտվողական, դավաճանական քաղաքականության շարունակումն է: Եթե «վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը», ապա այդ ինչպե՞ս պատահեց, որ երբ թուրքը զավթեց երկու բարձունք, շուրջ 800 հեկտար, և Ստեփանակերտն արդեն անցել էր ազատագրման գործողության` Երևանը խոչընդոտեց: Այդ ինչպե՞ս պետք է իր վերջնական խոսքն ասի Ստեփանակերտը, երբ Երևանը հանդես է գալիս դավաճանությամբ` Մոսկվայում պայմանավորվում դադարեցնել ազատագրումը: Հերի՛ք ու բա՛վ է` հանդես գալ խարդախ, մանիպուլյատիվ հայտարարություններով: Այսօր անժխտելի իրողություն է, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները մեկ ռազմաքաղաքական միավոր են, և չի կարելի Հայրենիքը պաշտպանելու պարտականությունը թողնել խոցելի Արցախի իշխանությունների վրա` դրանով իսկ խուսափելով պատասխանատվությունից: Բոլոր այն անձինք, ովքեր հանդես են գալիս որպես քաղաքական գործիչներ և հայտարարում են կամ կհայտարարեն, թե իրենք կարող են կարգավորել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը կազմող թուրք-ադրբեջանական ագրեսիան` տալ լուծում, որտեղ չեն լինի հաղթողներ ու պարտվողներ, և չեն լինի միակողմանի զիջումներ, ուղղակի կրկնում են 1994 թվականի դավաճանությունը, երբ Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու փաստաթղթի կնքման փոխարեն ստորագրվեց զինադադարի մասին փաստաթուղթը: Երկարատև խաղաղություն ունենալու համար` ոչ թե պետք է գնալ զիջումների, փոխզիջումների, այլ պետք է, նախևառաջ, վերականգնել 1994 թվականի զինադադարով հաստատված սահմանային դիրքերը,  և ապա առաջ գնալ` ազատագրելով Դաշտային Արցախը և Ուտիքը, վերականգնելով պատմական հայկական Արցախի (շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր) և Ուտիքի (շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր) նահանգների տարածքային ամբողջականությունը: Հայկական այդ նահանգների ազատագրումը ամուր երաշխիք կդառնա երկարատև խաղաղության և Արևելյան հարցի ապագա ամբողջական ու հայանպաստ լուծման համար:   Զարուհի Փոստանջյան   26.02.2017թ.

դիտվել է 439 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am